Վերցրեց կարագ, կաթ ու եփված հորթը և դրեց նրանց առաջ։ Նրանք կերան, մինչ ինքը կանգնած էր նրանց առաջ՝ ծառի տակ։
Բ ՕՐԵՆՔ 32:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանց տվեց կովերի կարագ ու մաքիների կաթ, գառների, խոյերի, ցուլերի ու նոխազների ճարպ, և ընտիր ցորենի ալյուր, որ նման է ճարպոտ երիկամների, և ըմպեցին խաղողի արյուն՝ գինի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Կովերի յուղով, մաքիների կաթով, Գառների, Բասանի խոյերի և նոխազների ճարպով, Ընտիր ցորենի ալյուրով կերակրեց նրան. Դու խաղողի արյունը՝ գինի խմեցիր։ |
Վերցրեց կարագ, կաթ ու եփված հորթը և դրեց նրանց առաջ։ Նրանք կերան, մինչ ինքը կանգնած էր նրանց առաջ՝ ծառի տակ։
Իր ավանակին կկապի որթատունկից, իսկ որթատունկի ոստից՝ էշի քուռակին։ Իր պատմուճանը կլվա գինով և իր հագուստը՝ խաղողի արյամբ։
մեղր, կարագ, ոչխարներ ու կաթնակեր հորթեր և մատուցեցին Դավթին ու նրա հետ եղած զորքին, որ ուտեն, քանի որ զորքն անապատում լինելով՝ քաղցած էր ու ծարավ։
Գրավեցին բարձրաբերձ քաղաքներ ու պարիսպներ և ժառանգեցին բոլոր բարիքներով լեցուն տներ, փորված և պատրաստված ջրհորներ, այգիներ, ձիթենիներ և ամեն տեսակի պտղատու ծառեր իրենց կերակուրի առատության համար։ Կերան և հագեցան, գիրացան և զեխացան այն մեծ բարության շնորհիվ, որ տվեցիր նրանց,
և հեռացան ու մերժեցին քեզ, երես դարձրին քո օրենքներից, կոտորեցին քո մարգարեներին, որոնք քարոզում էին նրանց՝ քեզ վերադառնալ, և քո առջև մեծ անօրենություններ գործեցին։
կաթի առատությունից յուղ պիտի ուտի. յուղ ու մեղր պիտի ուտի ամեն ոք, ով կենդանի կմնա այդ երկրում։
Կերե՛ք հսկաների միսը, խմե՛ք երկրի իշխանների արյունը, խոյերը, զվարակներն ու նոխազները, որովհետև բոլոր զվարակներն էլ պարարտ են։
մարդկանց ապականությունից։ Քաշեցի նրանց իմ սիրո կապանքներով. նրանց համար կլինեմ մեկի պես, որ կապտակի նրա ծնոտին. կնայեմ նրան ու կհաղթեմ նրան։
«Լսե՛ք Տիրոջ խոսքը, Բասանի՛ երինջներ, որ Սամարիայի լեռներում եք, որ հարստահարում եք աղքատներին և ոտնահարում տնանկին, որ ասում էիք ձեր տերերին՝ «Գինի՛ մատուցեք մեզ, որ խմենք»։
Քո ցեղերի գավազանով արածեցրո՛ւ քո ժողովրդին և քո ժառանգության հոտերը, որ առանձին բնակվում են անտառում՝ Կարմելոսում. թող արածեն Բասանում և Գաղաադում, ինչպես հին օրերին։
այն բանի փոխարեն, որ Տիրոջը՝ քո Աստծուն ուրախությամբ ու անկեղծ սրտով չպաշտեցիր ամեն ինչի առատության համար։
Եվ հնձանը կոխոտվեց քաղաքից դուրս, և հնձանից արյունը հոսում ու բարձրանում էր մինչև ձիու սանձերը. նրա երկարությունը մոտ հազար վեց հարյուր ասպարեզ էր։