Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 39:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Կերե՛ք հսկաների միսը, խմե՛ք երկրի իշխանների արյունը, խոյերը, զվարակներն ու նոխազները, որովհետև բոլոր զվարակներն էլ պարարտ են։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Զորավորների միս պիտի ուտեք և երկրի իշխանների արյունը պիտի խմեք՝ խոյերի, գառների, այծերի, ցուլերի, որոնք բոլորն էլ Բասանի պարարտներ են։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 39:18
16 Խաչաձեւ Հղումներ  

Իջեցրո՛ւ, մորթելո՛ւ տար նրանց որպես ոչխարների, որպես խոյերի ու այծերի»։


«Լսե՛ք Տիրոջ խոսքը, Բասանի՛ երինջներ, որ Սամարիայի լեռներում եք, որ հարստահարում եք աղքատներին և ոտնահարում տնանկին, որ ասում էիք ձեր տերերին՝ «Գինի՛ մատուցեք մեզ, որ խմենք»։


Քեզ և գետիդ բոլոր ձկներին անմիջապես տապալելու եմ։ Դու կընկնես դաշտի երեսին, չես ժողովվի և այլևս չես հավաքվի, քանի որ քեզ որպես կերակուր տվեցի երկրի գազաններին ու երկնքի թռչուններին։


Չորացրե՛ք նրա բոլոր զավակներին. թող իջնեն սպանվելու համար. վա՜յ նրանց, որովհետև հասել է նրանց օրը, նրանցից վրեժխնդիր լինելու ժամը։


Մնացածները մեռան ձիու վրա հեծնողի սրից, որ ելնում էր նրա բերանից։ Եվ բոլոր թռչունները հագեցան նրանց մարմիններից։


“Դուք էլ, իմ հոտե՛ր,- այսպես է ասում ձեզ Տերը՝ Աստված.- ահա ես դատելու եմ ձեզ ոչխար առ ոչխար, խոյ առ խոյ։


“Կենդանի եմ ես,- ասում է Ամենակալ Տերը՝ Աստված.- քանի որ իմ հոտերը ավարի մատնվեցին, իմ հոտերն անապատի գազաններին կեր դարձան, որովհետև հովիվներ չկային, հովիվներն իմ հոտերը չփնտրեցին, հովիվներն իրենք իրենց մասին հոգ տարան և իմ հոտերը չարածեցրին”,-


խայտում էիք, ինչպես հորթերը՝ դալար խոտի վրա, և ցուլերի պես կռվում իրար դեմ։


Նրանց հետ պիտի ճզմվեն մեծամեծները, նաև խոյերն ու ցուլերը. երկիրը պիտի հարբի նրանց արյամբ, և նրանց հողը նրանց ճարպով պիտի լցվի։


Ես աղքատ ու վշտացած եմ. Քո պարգևած փրկությունը, Աստվա՛ծ, թող վիճակվի ինձ։


Նրանց տվեց կովերի կարագ ու մաքիների կաթ, գառների, խոյերի, ցուլերի ու նոխազների ճարպ, և ընտիր ցորենի ալյուր, որ նման է ճարպոտ երիկամների, և ըմպեցին խաղողի արյուն՝ գինի։


Բայց այդ ի՞նչ է կատարվում. դրանք ահավասիկ զարհուրածներն են, որ դեպի հետ են շարժվում, որովհետև նրանց զորավոր մարդիկ ջախջախվեցին, և իրենք փախուստի են դիմել, իսկ դրանցից նրանք, որ շրջապատման մեջ ընկան, չպիտի վերադառնան,- ասում է Տերը։-


Հագենալու աստիճան ճա՛րպ կերեք և հարբելու աստիճան արյո՛ւն խմեք իմ զոհաբերությունից, որ կատարել եմ ձեզ համար։


Տիրոջ սուրը հագեցել է արյամբ, գիրացել է գառների, ցուլերի ու խոյերի ճարպով, քանզի Տիրոջ համար Բոսորում՝ զոհաբերություն, իսկ եդովմացիների երկրում մեծ սպանդ է լինելու։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ