Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԹՎԵՐ 18:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Տիրոջը մատուցված նոր բերքի ընտիր յուղը, նոր գինին և նոր ցորենը քեզ եմ տալիս։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Քեզ եմ տալիս Տիրոջը մատուցվող ամենալավ յուղի, ամենալավ գինու և ամենալավ ցորենի առաջին բերքը։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 18:12
19 Խաչաձեւ Հղումներ  

Թող Աստված քեզ տա երկնքի ցող, երկրի բերրիություն, ցորենի ու գինու առատություն։


Բեթսարիսայից մի մարդ եկավ և Աստծու մարդու համար առաջնեկ արմտիքից պատրաստված գարե նկանակներ ու չոր թուզ բերեց իր կաշվե տոպրակով։ Եղիսեեն ասաց. «Տվե՛ք ժողովրդին, թող ուտեն»։


Երբ այս բանը հրամայեց, իսրայելացիները առատորեն բերեցին ցորենի, գինու, ձեթի, մեղրի և դաշտերի բոլոր բերքերի երախայրիքը։ Իսրայելացիներն ու Հուդայի բնակիչները առատորեն բերեցին նաև ամեն ինչի տասանորդը։


Նույն կերպ կվարվես քո արջառի, ոչխարի ու էշի հետ։ Դրանք յոթ օր թող մնան իրենց մոր մոտ, իսկ ութերորդ օրը դրանք կնվիրաբերես ինձ։


Քո առաջին բերքի արդյունքը կբերես Տիրոջ՝ քո Աստծու տունը։ Գառն իր մոր կաթի մեջ չեփես»։


Քո երկրի առաջին բերքը կտանես Տիրոջ՝ քո Աստծու տունը։ Գառն իր մոր կաթի մեջ չեփես»։


Բոլոր առաջին պտուղները, բոլոր առաջին ծնունդները, ձեր բոլոր պտուղների երախայրիքը քահանաներինն են լինելու։ Ձեր առաջին բերքը քահանային եք տալու, որպեսզի ձեր տներն օրհնի։


Դրանք կարող եք մատուցել Տիրոջը՝ որպես բերքի երախայրիք, բայց զոհասեղանի վրա այն չայրեք իբրև անուշահոտություն Տիրոջ համար։


Եթե բերքի երախայրիքից Տիրոջն ընծա մատուցես, մաքրած ու բոված նոր ցորե՛ն մատուցիր՝ իբրև քո բերքի երախայրիքի ընծա։


Ձեր տներից ընծայաբերեք ձեր հացի նվերը՝ առաջին բերքից թթխմորով եփված երկու հաց, յուրաքանչյուր հացը՝ երկու տասներորդական հունցված նաշիհից։


Քահանան դրանք առաջին բերքի հացերի հետ թող մատուցի Տիրոջ առջև, երկու գառների հետ թող ընծայաբերվեն Տիրոջը և պատկանեն ծիսակատար քահանային։


Քահանաների իրավունքը ժողովրդից հետևյալն է. զոհ մատուցողը, եթե զոհը արջառ է կամ ոչխար, քահանային պետք է տա թևը, ծնոտներն ու փորը։


Նրանց պետք է տաս նաև քո ցորենի, քո գինու, քո յուղի առաջին բերքը, քո ոչխարների առաջին խուզից ստացած բուրդը,


կվերցնես Տիրոջ՝ քո Աստծու՝ քեզ տված երկրի պտուղների երախայրիքը, կլցնես զամբյուղի մեջ և կգնաս այնտեղ, որը կընտրի Տերը՝ Աստված, իր անվան պաշտամունքի համար։


Նրանց տվեց կովերի կարագ ու մաքիների կաթ, գառների, խոյերի, ցուլերի ու նոխազների ճարպ, և ընտիր ցորենի ալյուր, որ նման է ճարպոտ երիկամների, և ըմպեցին խաղողի արյուն՝ գինի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ