ապա լսի՛ր նրան երկնքում, ների՛ր քո ժողովրդի՝ Իսրայելի մեղքերը և վերադարձրո՛ւ նրանց այն երկիրը, որ տվել ես նրանց հայրերին։
Բ ՕՐԵՆՔ 30:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Անգամ եթե դու ցրիվ ես եկել երկրի մի ծայրից մինչև մյուս ծայրը, կհավաքի քեզ Տերը՝ քո Աստվածը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթե դու մինչև երկնքի ծայրն էլ քշված լինես, քո Տեր Աստվածը քեզ այնտեղից էլ կհավաքի և այնտեղից էլ կվերցնի քեզ։ |
ապա լսի՛ր նրան երկնքում, ների՛ր քո ժողովրդի՝ Իսրայելի մեղքերը և վերադարձրո՛ւ նրանց այն երկիրը, որ տվել ես նրանց հայրերին։
Եթե դառնաք դեպի Տերը, ձեր եղբայրներն ու որդիները գթության կարժանանան իրենց բոլոր գերեվարողներից, և Տերը՝ մեր Աստվածը, նրանց կվերադարձնի այս երկիրը։ Քանի որ ողորմած ու գթառատ լինելով՝ մեզնից երես չի թեքի, եթե դառնանք դեպի նա»։
իսկ եթե ինձ վերադառնաք և պահեք իմ օրենքներն ու կատարեք դրանք, եթե նույնիսկ ցրված լինեք մինչև երկրի ծայրերը, այնտեղից կհավաքեմ ձեզ և կբերեմ այն վայրը, որ ընտրեցի, և որտեղ բնակվում է իմ անունը”։
Այն օրը Տերն արգելք պիտի դնի գետի փոսից մինչև Ռինոկորուրի կողմերը, բայց դուք մեկ առ մեկ հավաքե՛ք իսրայելացիներին։
Հյուսիսին կասեմ՝ բե՛ր, և հարավին՝ մի՛ արգելիր. իմ որդիներին բերե՛ք հեռավոր երկրից և իմ դուստրերին՝ երկրի ծագերից,
Դո՛ւրս եկեք Բաբելոնից, փախե՛ք քաղդեացիներից, ուրախ ձայնով պատմե՛ք. թող լսելի լինի այն, մինչև աշխարհի ծագերը հայտնե՛ք ու ասացե՛ք. «Տերը փրկեց իր ծառա Հակոբին»։
Ահա թե ինչ ազդարարեց Տերը մինչև երկրի ծագերը. «Ասացե՛ք Սիոնի դստերը. ահավասիկ գալիս է քո Փրկիչը, և իր վարձն իր հետ է, գործը՝ իր աչքի առաջ»։
Ահա ես պասեքի տոնին նրանց պիտի բերեմ հյուսիսի երկրներից, աշխարհի ծագերից պիտի հավաքեմ նրանց, նրանց մեջ՝ կույրին ու կաղին, հղիին և ծննդաբերածին, մեծ բազմությամբ որդիներ պիտի ծնվեն, բոլորը պիտի վերադառնան։
քանի որ մահը նախընտրեցին և ոչ թե կյանքը, իսկ այս չար ազգի մնացորդներին, որոնք պահպանվել են, ամեն տեղ մնացածների հետ պիտի արտաքսեմ»,- ասում է Զորությունների Տերը։
Ես վերցնելու եմ ձեզ հեթանոսներից, հավաքելու եմ ձեզ բոլոր ազգերից և ձեզ ձեր երկիրն եմ տանելու։
Նա կուղարկի իր հրեշտակներին բարձրաձայն փողահարությամբ, որոնք նրա ընտրյալներին կհավաքեն չորս կողմերից՝ երկնքի մեկ ծայրից մինչև մյուս ծայրը»։
Այն ժամանակ նա կուղարկի իր հրեշտակներին և կհավաքի իր ընտրյալներին չորս կողմերից, երկրի ծագերից մինչև երկնքի ծագերը»։
Տերը՝ քո Աստվածը, քեզ կցրի բոլոր ազգերի մեջ՝ երկրի մի ծայրից մինչև մյուս ծայրը, և դու այնտեղ կպաշտես քեզ ու քո հայրերին անծանոթ փայտե ու քարե օտար աստվածների։