Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:34 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

34 ապա լսի՛ր նրան երկնքում, ների՛ր քո ժողովրդի՝ Իսրայելի մեղքերը և վերադարձրո՛ւ նրանց այն երկիրը, որ տվել ես նրանց հայրերին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

34 այն ժամանակ դու լսի՛ր երկնքում և ների՛ր Իսրայելի քո ժողովրդի մեղքը և նրանց վերադարձրո՛ւ այն երկիրը, որ տվել ես նրանց հայրերին։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:34
20 Խաչաձեւ Հղումներ  

Այդ ողջ երկիրը, որ տեսնում ես, հավիտենապես տալու եմ քեզ և քո սերունդներին։


լսի՛ր քո բնակության վայրում՝ երկնքում, ու ների՛ր նրան,


Եթե քո դեմ մեղանչելու պատճառով քո ժողովուրդը՝ Իսրայելը, պարտվի թշնամիներից, բայց դառնա դեպի քեզ, քո անունը խոստովանի, աղոթի ու աղաչի քեզ այս տանը,


Եթե քո դեմ մեղանչելու պատճառով երկինքը փակվի, ու անձրև չլինի, իսկ նրանք աղոթք անեն այս վայրում, քո անունը խոստովանեն և զղջան իրենց մեղքերի համար, երբ խոնարհեցնես նրանց,


Սո՛ւրբ պահիր հոգիս, Տե՛ր, փրկի՛ր, Աստվա՛ծ, քո ծառային, Որ քեզ հուսաց։


և ձեզ տանելու եմ այն երկիրը, որ երդվեցի տալ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին։ Այն ձեզ եմ տալու որպես ժառանգություն, որովհետև ես եմ Տերը”»։


«Ահա օրեր են գալու,- ասում է Տերը,- ու Իսրայելի տունը և Հուդայի տունը սերմանելու եմ մարդու սերնդով և անասունի սերնդով։


«Ահա ես նրանց կհավաքեմ այն բոլոր երկրներից, ուր ցրեցի նրանց իմ բարկությամբ, զայրույթով ու մեծ ցասումով. նրանց կվերադարձնեմ այս վայրը, ապահով կբնակեցնեմ նրանց,


Եվ կլինի, որ կվերջացնի երկրի խոտն ուտելը, և կասեմ. «Տե՛ր, Տե՛ր, խնայի՛ր, որովհետև ո՞վ կլինի, որ ոտքի կկանգնեցնի Հակոբին, քանի որ սակավաթիվ է։


«Երբ իրականանան իմ այս բոլոր պատգամները կամ օրհնությունները և կամ անեծքները, որ ներկայացրի ձեզ, և հոգուդ մեջ պահես դրանք այն բոլոր ազգերի մեջ, ուր Տերը քեզ ցրելու է,


Անգամ եթե դու ցրիվ ես եկել երկրի մի ծայրից մինչև մյուս ծայրը, կհավաքի քեզ Տերը՝ քո Աստվածը։


Տերն Իսրայելի որդիներին տվեց այն ամբողջ երկիրը, որ նրանց հայրերին երդվել էր տալ, և նրանք ժառանգեցին այն ու բնակվեցին նրա մեջ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ