Նա հավատարիմ գտնվեց Տիրոջ առջև, գնաց իր նախնի Դավթի ընթացած բոլոր ճանապարհներով, աջ կամ ձախ չխոտորվեց։
Բ ՕՐԵՆՔ 28:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այն պատվիրաններից, որ ես այսօր հաղորդում եմ քեզ, չպետք է շեղվես ո՛չ աջ և ո՛չ ձախ, որ չգնաս օտար աստվածների հետևից՝ նրանց պաշտելու»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ և աջ կամ ձախ չշեղվես այն բոլոր խոսքերից, որոնք այսօր պատվիրում եմ քեզ, չգնաս օտար աստվածների ետևից՝ ծառայելու համար նրանց։ |
Նա հավատարիմ գտնվեց Տիրոջ առջև, գնաց իր նախնի Դավթի ընթացած բոլոր ճանապարհներով, աջ կամ ձախ չխոտորվեց։
Քանի որ շատ ծանր կերպով հանցանքների մեջ ընկանք և չպահեցինք քո օրենքը, հրամաններն ու պատվիրանները, որ պատվիրեցիր մեզ քո ծառա Մովսեսի միջոցով։
և ականջներդ քեզ մոլորեցնողների հետևից լսելու են նրանց ասած խոսքերը՝ «Սա է ճանապարհը, այստեղով գնանք» և կամ՝ «Դեպի ա՛ջ» կամ «Դեպի ձա՛խ»։
Զգո՛ւյշ եղեք, չլինի թե ամբարտավանանան ձեր սրտերը, և մեղք գործեք՝ օտար աստվածների պաշտելով ու երկրպագելով նրանց։
Հետևե՛ք, որ դրանք գործադրեք այնպես, ինչպես պատվիրել է քեզ Տերը՝ քո Աստվածը։ Չշեղվեք ո՛չ աջ, ո՛չ ձախ։
Արդ, զորացի՛ր և արիացիր մեծապես, որպեսզի պահես և կատարես այն բոլոր օրենքները, որ քեզ հաղորդեց Մովսեսը՝ իմ ծառան։ Դրանցից չշեղվես աջ կամ ձախ, որ խելամտորեն անես այն ամենը, ինչ որ պիտի անես։
Ուստի շա՛տ զորացեք և զգո՛ւյշ եղեք, որ կատարեք այն ամենը, ինչ գրված է Մովսեսի օրենքի գրքում, որ նրանից աջ կամ ձախ չխոտորվեք։