Դավիթը հասկացավ, որ Տերն է իրեն պատրաստել Իսրայելի վրա իշխելու համար, քանի որ հզորացել էր նրա թագավորությունը Իսրայելի իր ժողովրդի համար։
Բ ՕՐԵՆՔ 28:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Եթե անսաք Տիրոջ՝ մեր Աստծու ձայնին, և կատարեք նրա բոլոր պատվիրանները, որ ես այսօր պատգամում եմ ձեզ, ապա Տերը՝ ձեր Աստվածը, ձեզ երկրի բոլոր ազգերից ավելի բարձր կդասի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Եթե ուշադրությամբ հնազանդվես քո Տեր Աստծու ձայնին, որպեսզի զգուշությամբ կատարես նրա բոլոր պատվիրանները, որ ես այսօր պատվիրում եմ քեզ, ապա քո Տեր Աստվածն էլ քեզ երկրի բոլոր ազգերից բարձր կդասի։ |
Դավիթը հասկացավ, որ Տերն է իրեն պատրաստել Իսրայելի վրա իշխելու համար, քանի որ հզորացել էր նրա թագավորությունը Իսրայելի իր ժողովրդի համար։
Մեղավորը կտեսնի և կբարկանա, Կկրճտացնի իր ատամներն ու կհալվի, Եվ մեղավորների ցանկությունը կկորչի։
Տերը բարձրացնում է իր ժողովրդի զորությունը. Օրհնությո՜ւն նրա բոլոր սրբերին. Որդիներին Իսրայելի, Ժողովրդին, որ մոտ է Տիրոջը։
Եվ ասաց. «Եթե լսես Տիրոջը՝ քո Աստծուն, նրա համար հաճելի գործեր կատարես, ունկնդիր լինես նրա պատվիրաններին ու կատարես նրա բոլոր հրամանները, քեզ վրա չեմ թափի բոլոր այն հիվանդությունները, որ թափեցի եգիպտացիների վրա, քանզի ես Տերն եմ՝ քեզ բժշկողը»։
Եթե ուշադիր լսես իմ խոսքը և կատարես այն ամենը, ինչ ասել եմ քեզ, կլինեմ քո թշնամիների թշնամին և քո հակառակորդների հակառակորդը,
Պաշտի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, և ես կօրհնեմ քո հացը և քո ջուրը և ձեզնից կվանեմ հիվանդությունները։
և ասացին. «Կապենք արդարին, քանի որ նա անպիտան է»։ Այսուհետև նրանք իրենց գործերի պտուղները պիտի ուտեն։
որ ավանդել եմ ձեր հայրերին այն օրը, երբ նրանց հանում էի եգիպտացիների երկրից՝ երկաթի հնոցից՝ ասելով. “Ակա՛նջ դրեք իմ ձայնին և ինչ որ պատվիրեմ ձեզ, կատարե՛ք ըստ ամենայնի, և դուք իմ ժողովուրդը կլինեք, իսկ ես՝ ձեր Աստվածը”։
Եվ եթե նրանք լավ սովորեն իմ ժողովրդի ճանապարհը, երդվեն իմ անունով, թե կենդանի է Տերը, ինչպես որ սովորեցրին իմ ժողովրդին երդվել Բահաղին, ապա նրանք կհաստատվեն իմ ժողովրդի մեջ։
Եվ եթե լինի այնպես,- ասում է Տերը,- որ իսկապես լսեք ինձ, շաբաթ օրը բեռ չբերեք այդ քաղաքի դռներով, շաբաթ օրը սուրբ պահեք, այդ օրը ոչ մի գործ չանեք,
Երկուսն էլ Աստծու առաջ արդար էին ու անարատ կերպով ընթանում էին Տիրոջ բոլոր պատվիրանների և օրենքների ճանապարհով։
և ասաց նրանց. «Ով այս մանկանն ընդունի իմ անունով, ինձ է ընդունում. իսկ ով ինձ ընդունի, ընդունում է ինձ ուղարկողին. որովհետև, ով ձեր մեջ փոքրագույնն է, նա՛ է մեծ»։
հավիտենական կյանք նրանց, ովքեր բարի գործերի մեջ հարատևելով՝ փառք, պատիվ ու անմահություն են փնտրում,
Իսկ նրանք, ովքեր Օրենքից բխող գործերին են ապավինում, անեծքի տակ են, որովհետև գրված է. «Անիծյալ լինի ամեն մարդ, որ չի պահում և գործադրում այն ամենը, ինչ գրված է Օրենքի Գրքում» (հմմտ. Բ Օր. 27.26)։
Եթե ընդունես նրա բոլոր պատվիրանները, որոնք ես այսօր հաղորդում եմ քեզ, այն է՝ սիրես Տիրոջը՝ քո Աստծուն, պաշտես նրան քո ամբողջ սրտով ու քո ամբողջ հոգով,
Եթե լսես Տիրոջ՝ քո Աստծու ձայնը, պահես ու կատարես բոլոր պատվիրանները, որ ես այսօր պատգամում եմ քեզ,
Տերը նույնպես, ինչպես որ խոստացել էր, այսօր քեզ ընտրեց՝ լինելու իր սեփական ժողովուրդը, պահելու նրա բոլոր պատվիրանները
և բոլոր ազգերից բարձր լինելու։ Նա քեզ դարձրել է անվանի, բարգավաճ ու փառավոր, որպեսզի իր խոստման համաձայն Տիրոջ՝ քո Աստծու սուրբ ժողովուրդը լինես»։
Բազում ազգերի վրա կիշխես, բայց քեզ վրա չեն իշխի։ Տերը՝ քո Աստվածը, քեզ գլուխ կկարգի, և ոչ թե վերջնամաս, բարձր կլինես և ոչ թե ցածր, եթե լսես Տիրոջ՝ քո Աստծու պատվիրանները, որ ես հաղորդում եմ քեզ այսօր՝ դրանք պահելու և կատարելու համար։