Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ՕՐԵՆՔ 25:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Այն ժամանակ իր քաղաքի ծերերը թող կանչեն մահացածի եղբորը, խոսեն նրա հետ։ Եթե նա կանգնի ու ասի՝ “Չեմ ուզում առնել նրան”,

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Այն ժամանակ իր քաղաքի ծերերը թող կանչեն մահացածի եղբորը և խոսեն նրա հետ։ Եթե նա կանգնի ու ասի՝ “Չեմ ուզում ամուսնանալ նրա հետ”,

Տես գլուխը



Բ ՕՐԵՆՔ 25:8
5 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ եթե եղբայրը չցանկանա ամուսնանալ իր մահացած եղբոր կնոջ հետ, ապա կինը թող դուրս գա քաղաքի դարպասի մոտ՝ ծերերի առջև, և ասի. “Իմ ամուսնու եղբայրը չի ուզում Իսրայելի մեջ պահպանել իր եղբոր անունը”։


ապա նրա եղբոր կինը, մոտենալով ծերերին, նրա ոտքից թող հանի մի կոշիկը, թքի նրա երեսին և ասի. “Այսպես են վարվում այն մարդու հետ, որը չի շինում իր եղբոր տունը”։


Ես ասացի, թե կհայտնեմ ի լուր քեզ։ Հիմա այս նստածների և իմ ժողովրդի ծերերի ներկայությամբ գնի՛ր։ Եթե ուզում ես ազգականի իրավունքով նրանից այն ծախու առնել, ա՛ռ, իսկ եթե չես ուզում առնել, ասա՛ ինձ, որ իմանամ, որովհետև քեզանից բացի ազգական չկա, քեզանից հետո ազգականը ես եմ»։


Ազգականն ասաց Բոոսին. «Ես չեմ կարող ազգականի իրավունքով այն առնել, որ չավերեմ իմ ժառանգությունը, դո՛ւ տեր կանգնիր իմ ազգականության իրավունքին, որովհետև ես չեմ կարող տեր կանգնել»։


Առաջ Իսրայելում հետ գնելու և առնելու գործում ամեն բան հաստատելու համար այս սովորությունը կար. մարդն իր կոշիկը հանում տալիս էր իր ընկերոջը, որը պետք է սեփականացներ նրա ազգականության իրավունքը։ Եվ դա Իսրայելի մեջ դիտվում էր որպես վկայություն։