Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 25:8 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Այն ժամանակ իր քաղաքի ծերերը թող կանչեն մահացածի եղբորը և խոսեն նրա հետ։ Եթե նա կանգնի ու ասի՝ “Չեմ ուզում ամուսնանալ նրա հետ”,

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Այն ժամանակ իր քաղաքի ծերերը թող կանչեն մահացածի եղբորը, խոսեն նրա հետ։ Եթե նա կանգնի ու ասի՝ “Չեմ ուզում առնել նրան”,

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 25:8
5 Խաչաձեւ Հղումներ  

Եվ ազգականն ասաց. «Ես իմ ազգականության իրավունքը չեմ կարող կատարել, գուցեև իմ ժառանգությունն էլ խախտեմ. դո՛ւ ստանձնիր ազգականության իմ ունեցած իրավունքը, քանի որ ես չեմ կարող կատարել»։


Իսկ եթե այդ մարդը չուզենա ամուսնանալ իր հարսի հետ, այն ժամանակ նրա հարսը թող դուրս գա քաղաքի դարպասի մոտ, ծերերի առջև և ասի նրանց. “Իմ տագրը հրաժարվում է Իսրայելում իր եղբոր անունը հաստատելուց. նա չի ուզում տագրության պարտականությունը հատուցել ինձ”։


այն ժամանակ հարսը կմոտենա նրան, ծերերի առաջ, նրա ոտքից կհանի կոշիկը, կթքի նրա երեսին և պատասխան տալով՝ կասի. “Այսպես թող արվի այն մարդուն, որը չի վերականգնում իր եղբոր տունը”։


Իսրայելում ազգականության իրավունքը կատարելու ու առուծախի գործերը անելու համար, որպեսզի ամեն բան հաստատվեր, վաղուց ի վեր այսպես էին անում. մարդն իր կոշիկը հանում էր և տալիս իր ընկերոջը. և սա վկայություն էր լինում Իսրայելում։


Եվ ես մտածեցի, որ քեզ իմացնեմ ու ասեմ այս նստածների առաջ և իմ ժողովրդի ծերերի առաջ. ծախո՛ւ առ. եթե ուզում ես ազգականության իրավունքով ծախու առնել, ա՛ռ, իսկ եթե ծախու առնել չես ուզում, ինձ իմացրո՛ւ, որ գիտենամ, որովհետև քեզնից բացի ազգականության իրավունքը կատարող չկա, և քեզնից հետո ես եմ»։ Եվ նա ասաց. «Ես ազգականության իրավունքը կկատարեմ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ