Բ ՕՐԵՆՔ 24:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ նույն օրը տո՛ւր նրա վարձը, քանի դեռ արևը մայր չի մտել, որովհետև նա աղքատ է, և դա է նրա հույսը։ Նա քո մասին թող չբողոքի Տիրոջը, որպեսզի մեղքի տակ չընկնես։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նույն օրը՝ արեգակը դեռ մայր չմտած, կհատուցես նրա վարձը, որովհետև նա աղքատ է և սրտանց սպասում է դրան։ Չլինի թե նա քո մասին բողոքի Տիրոջը, և դու մեղքի տեր դառնաս։ |
Ինչպես որ ծառան է վախենում տիրոջից ու պահվում ստվերում, կամ ինչպես վարձկանն է սպասում իր վարձին,
Դպրապետին։ Սաղմոս Դավթի Դա՛տ արա ինձ, Տե՜ր, որովհետև ես անբծությամբ ապրեցի. Քեզ հուսացի և չեմ սասանվելու։
Հիշեցի Ռահաբն ու Բաբելոնը, Որ ճանաչում են ինձ, Ահա և այլազգիներն ու Ծուրը Եվ հնդիկ ժողովուրդները. սրանք ծնվեցին այնտեղ։
Զորությունների Տիրոջ այգին Իսրայելի տունն է, Հուդայի այրը՝ նրա սիրած դալար որթատունկը։ Սպասեցի, որ նա իրավունքը կատարի, բայց նա անիրավություն արեց և ոչ արդարություն, այլ աղաղակ»։
Վա՜յ նրան, ով կառուցում է իր տունը, բայց ոչ արդարությամբ, և իր վերնահարկերը, բայց անիրավությամբ։ Նրա մերձավորը նրա համար ձրի գործ է անում և նրա վարձը չի հատուցում նրան։
Եթե եղբայրդ աղքատանա և ի վիճակի չլինի աշխատելու, նրան պիտի պատսպարես, ինչպես եկվորին ու պանդուխտին։ Նա քեզ մոտ պիտի ապրի։
Ձեզ վրա կհասնեմ դատաստանով և արագահաս վկա կլինեմ կախարդների և շնացած կանանց դեմ և նրանց դեմ, ովքեր ստությամբ կերդվեն իմ անունով, ովքեր կկտրեն վարձկանի վարձը, ովքեր հարստահարում են այրիներին և ծեծում որբերին, կխեղաթյուրեն պանդուխտի իրավունքը և չեն երկնչի ինձանից,- ասում է Ամենակալ Տերը»։
Երբ երեկո եղավ, այգու տերն իր գործավարին ասաց. “Կանչի՛ր մշակներին և տո՛ւր նրանց օրավարձը՝ վերջիններից սկսած մինչև առաջինները”։
Պատվիրանները գիտես. “Մի՛ շնանա, մի՛ սպանիր, մի՛ գողանա, սուտ մի՛ վկայիր, պատվի՛ր քո հորն ու մորը” (Ելք 20.12-14, 13, 15-16, 12, Բ Օր. 5.17-20, 16)»։
Զգո՛ւյշ եղիր, չլինի թե մտքումդ ծածուկ չար բան լինի և ասես. “Մոտ է յոթերորդ տարին՝ թողության տարին”, և անգթորեն վերաբերվես կարիքի մեջ գտնվող քո եղբորը և նրան պարտք չտաս։ Եթե նա քո դեմ բողոքի Տիրոջը, ապա դու մեծ մեղքի տակ կընկնես։
Որովհետև Սուրբ Գիրքն ասում է. «Կալ անող եզան դունչը մի՛ կապիր» (Բ Օր. 25.4) և «Մշակն արժանի է իր վարձին» (Մտթ. 10.10, Ղուկ. 10.7)։
Ահավասիկ, ձեր դաշտերում աշխատած մշակների վարձը ձեզ մոտ պահեցիք. ձեր կողմից զրկվածն աղաղակում է, և հնձվորների բողոքը հասավ Ամենակալ Տիրոջ ականջին։