Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 31:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Իրավունքն արդար թե անտեսել եմ ես իմ ծառայի կամ իմ աղախնի, որ իր խնդրով եկել է ինձ մոտ.

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Եթե ես իմ ծառայի կամ աղախնի իրավունքն արհամարհել եմ, երբ նրանք ինձ հետ ժամանակին վեճ են ունեցել,

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 31:13
10 Խաչաձեւ Հղումներ  

Տերե՛ր, ձեր ծառաների հետ վարվե՛ք ուղղամտությամբ և արդարությամբ։ Իմացե՛ք, որ դուք էլ Տեր ունեք երկնքում։


Դուք էլ, տերե՛ր, նույն կերպ վերաբերվե՛ք նրանց նկատմամբ՝ մի կողմ թողնելով սպառնալիքները։ Իմացե՛ք, որ թե՛ նրանք, թե՛ դուք Տեր ունեք երկնքում, և նրա առաջ աչառություն չկա։


Նրանց կարող եք ժառանգություն թողնել ձեր որդիներին՝ իբրև մշտական ստրուկների, բայց ձեր եղբայրներին՝ Իսրայելի որդիներին, մի՛ տառապեցրեք չարչարանքով։


Մի՛ տառապեցրու նրան չարչարանքով, երկնչի՛ր քո Տիրոջից՝ Աստծուց։


ի՞նչ եմ անելու, եթե Տերը հարցուփորձ անի ինձ, կամ ի՞նչ պատասխան եմ տալու, եթե դատ անի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ