Եթե նա այլ կին ևս առնի, նրան թող չզրկի սննդից, հագուստից ու ամուսնական պարտականությունից։
Բ ՕՐԵՆՔ 24:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Եթե մեկը կին առնի ու մերձենա նրան, բայց այնպես պատահի, որ նրա մեջ անարգության հանգամանք նկատելով՝ դադարի նրան սիրելուց, ապա ապահարզանի թուղթ թող գրի, տա նրա ձեռքը և նրան արձակի իր տնից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Եթե մեկը կին առնի ու նրա ամուսինը դառնա, և եթե պատահի, որ ինչ-որ անարգական բան նկատի նրա վրա, և կինը նրա աչքին հաճելի չլինի, ապա արձակման թուղթ թող գրի նրա համար, նրա ձեռքը տա և նրան արձակի իր տնից։ |
Եթե նա այլ կին ևս առնի, նրան թող չզրկի սննդից, հագուստից ու ամուսնական պարտականությունից։
Այսպես է ասում Տերը. «Ո՞ւր է ապահարզանի թուղթը, որով արձակեցի ձեր մորը, կամ ո՞ւր է վաճառականների մուրհակը, որով վաճառեցի ձեզ։ Դուք ձեր մեղքերով վաճառվեցիք, և ձեր անօրենությունների պատճառով արձակեցի ձեր մորը։
«Եթե մարդն արձակի իր կնոջը, և սա հեռանա նրանից ու ամուսնանա ուրիշ տղամարդու հետ, ապա նորից հետ գա նախկին մարդու մոտ, արդյոք այդ կինը ամբողջապես պղծված չի՞ լինի։ Իսկ դու պոռնկացար բազում հովիվների հետ և վերադարձար ինձ մոտ,- ասում է Տերը։-
Նաև այս տեսա. Իսրայելի բնակչությունն ամբողջովին տարվեց շնությամբ և բռնվեց դրա մեջ, արձակեցի նրան, ապահարզանի թուղթ տվեցի ձեռքը, ու ես տեսա, որ նրա ուխտադրուժ քույրը՝ Հուդան, չզարհուրեց, այլ գնաց ու ինքն էլ պոռնկացավ։
բայց եթե ատելու պատճառով արձակես,- ասում է Տերը՝ Իսրայելի Աստվածը,- ամբարշտությունը կծածկի քո մտքերը,- ասում է Ամենակալ Տերը,- պահպանե՛ք ձեր հոգիները և մի՛ լքեք։
«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Եթե մեկի կինը հանցանք գործի՝ դավաճանելով նրան,
Հովսեփը՝ նրա ամուսինը, քանի որ արդար էր և չէր կամենում նրան խայտառակել, մտածեց լռելյայն արձակել նրան։
Ով իր կնոջն արձակում է և մի ուրիշին առնում, շնանում է. ով արձակվածին է առնում, նույնպես շնանում է»։
«Եթե մի տղամարդ երկու կին ունենա, որոնցից մեկը սիրելի լինի, իսկ մյուսը՝ ատելի, և նրանք՝ սիրելին ու ատելին, նրա համար որդիներ ծնեն, և անդրանիկը լինի ատելի կնոջ որդին,
Նրանից թող գանձեն հարյուր սիկղ, հանձնեն կնոջ հորը այն բանի դիմաց, որ նա վարկաբեկել է իսրայելացի կույսի անունը։ Նա թող մնա նրա կինը, և տղամարդը երբեք չհամարձակվի արձակել նրան։
ապա աղջկան բռնաբարող տղամարդը աղջկա հորը պետք է տա հիսուն երկդրամյա արծաթ, իսկ աղջիկը պետք է դառնա նրա կինը։ Տղամարդը երբեք չպետք է հանդգնի արձակել նրան։
և երկրորդ ամուսինն էլ ատի նրան, ապա սա էլ թող գրի արձակման թուղթ, տա նրա ձեռքը և նրան արձակի իր տնից։ Իսկ եթե նրա երկրորդ ամուսինը մեռնի,