Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 21:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 «Եթե մի տղամարդ երկու կին ունենա, որոնցից մեկը սիրելի լինի, իսկ մյուսը՝ ատելի, և նրանք՝ սիրելին ու ատելին, նրա համար որդիներ ծնեն, և անդրանիկը լինի ատելի կնոջ որդին,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Եթե մի մարդ երկու կին ունենա, մեկը՝ սիրելի, իսկ մյուսը՝ ատելի, և նրանք՝ թե՛ սիրելին և թե՛ ատելին, նրա համար որդիներ ծնեն, և եթե անդրանիկը լինի ատելի կնոջ որդին,

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 21:15
8 Խաչաձեւ Հղումներ  

Լիան կրկին հղիացավ, Հակոբի համար ծնեց երկրորդ որդին և ասաց. «Քանի որ Տերը լսեց, որ ատելի եմ, սրան էլ պարգևեց ինձ»։ Եվ նրա անունը դրեց Շմավոն։


Հակոբը Ռաքելի համար ծառայեց յոթ տարի, որոնք նրա աչքին օրեր թվացին, որովհետև սիրում էր նրան։


Հակոբը սիրեց Ռաքելին և ասաց. «Յոթ տարի կծառայեմ քեզ Ռաքելի՝ քո կրտսեր դստեր համար»։


ու երբ վրա հասնի իր ունեցվածքը որդիներին ժառանգություն տալու օրը, ապա այդ մարդն իրավունք չունի անդրանիկի իրավունքը տալ իր սիրելի կնոջ որդուն՝ անտես անելով ատելի կնոջ անդրանիկ որդուն.


Նա երկու կին ուներ. մեկի անունն էր Աննա, իսկ երկրորդինը՝ Փեննանա։ Փեննանան զավակներ ուներ, իսկ Աննան զավակ չուներ։


Ռոբովամը Մաաքայից ծնված Աբիային իշխան կարգեց նրա եղբայրների վրա, քանի որ նպատակ ուներ նրան թագավոր դարձնել։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ