Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 22:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

29 ապա աղջկան բռնաբարող տղամարդը աղջկա հորը պետք է տա հիսուն երկդրամյա արծաթ, իսկ աղջիկը պետք է դառնա նրա կինը։ Տղամարդը երբեք չպետք է հանդգնի արձակել նրան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

29 ապա աղջկա հետ պառկող մարդը աղջկա հորը պետք է տա հիսուն սիկղ արծաթ. և քանի որ նա լլկել է աղջկան, պետք է ամուսնանա նրա հետ և իր ամբողջ կյանքի ընթացքում չի կարող արձակել նրան։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 22:29
7 Խաչաձեւ Հղումներ  

«Եթե մեկը խաբի չնշանված մի կույսի և պառկի նրա հետ, թող օժիտ վճարի ու ամուսնանա նրա հետ։


Եվ եթե աղջկա հայրը չհամաձայնի նրան կնության տալ իր աղջկան, խաբողը նրա հորը արծաթ թող վճարի այնքան, ինչքան սահմանված է կույսերի համար։


Եթե դու նրանից գոհ չլինես, ապա նրան ազատ կարձակես։ Նրան արծաթով չվաճառես ու նրան չստրկացնես, քանի որ քո կինն է եղել»։


Նրանից թող գանձեն հարյուր սիկղ, հանձնեն կնոջ հորը այն բանի դիմաց, որ նա վարկաբեկել է իսրայելացի կույսի անունը։ Նա թող մնա նրա կինը, և տղամարդը երբեք չհամարձակվի արձակել նրան։


ապա երկուսին էլ կբերեք իրենց քաղաքի մուտքի մոտ և քարկոծելով կսպանեք նրանց. աղջկան կսպանեք, որովհետև քաղաքում լինելով՝ օգնության չի կանչել, իսկ տղամարդուն՝ այն բանի համար, որ բռնաբարել է իր մերձավորի նշանածին։ Դրանով դուք չարը վերացրած կլինեք ձեր միջից։


Եթե մեկը չնշանված կույս աղջկա հանդիպի ու բռնությամբ պառկի նրա հետ,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ