Երեք օր հետո փարավոնը կկտրի քո գլուխը, իսկ մարմինդ կկախի ծառից, և երկնքի թռչունները կհոշոտեն քո մարմինը»։
Բ ՕՐԵՆՔ 21:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Եթե մեկը մահվան դատապարտվելու արժանի հանցանք կատարի, և մահվան դատապարտվի, ու նրան կախեն ծառից, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթե մեկը մահապատժի արժանի մեղք գործի, նա պետք է մեռցվի. դու նրան կկախես ծառից։ |
Երեք օր հետո փարավոնը կկտրի քո գլուխը, իսկ մարմինդ կկախի ծառից, և երկնքի թռչունները կհոշոտեն քո մարմինը»։
Այիայի դուստր Ռեսփան գարու հնձի սկզբում քուրձ վերցրեց ու գցեց ապառաժի վրա գտնվող նրանց դիակների վրա, մինչև որ երկնքից անձրև տեղաց նրանց վրա։ Նա չէր թողնում, որ ցերեկը երկնքի թռչունները մոտենան նրանց, ոչ էլ գիշերը՝ անապատի գազանները։
մե՛զ հանձնեք նրա որդիներից յոթ հոգի՝ Տիրոջ համար ընտրված, որ նրանց կախենք Տիրոջ առաջ՝ Սավուղ արքայի Գաբաա քաղաքում»։ Արքան ասաց. «Ես ձեզ կտա՛մ նրանց»։
և նրանց հանձնեց գաբավոնացիների ձեռքը, որոնք նրանց կախեցին լեռան վրա՝ Տիրոջ առաջ։ Նրանք յոթն էլ միասին զոհվեցին։ Նրանք մեռան հնձի առաջին օրերին, գարու հնձի սկզբում։
Դավիթը հրաման տվեց իր զինվորներին, որոնք սպանեցին նրանց, կտրեցին նրանց ձեռքերն ու ոտքերը և դրանք կախեցին Քեբրոնի աղբյուրի վրա, իսկ Հեբուսթեի գլուխը թաղեցին Քեբրոնում, Ների որդի Աբենների գերեզմանում։
Տերն ասաց Մովսեսին. «Վերցրո՛ւ ժողովրդի բոլոր իշխաններին և հրապարակավ պատժի՛ր նրանց Տիրոջ առջև՝ արեգակի դեմ, որպեսզի Տիրոջ զայրույթը վերանա Իսրայելի վրայից»։
Ահա ամենքդ էլ նրա բերանից լսեցիք հայհոյությունը. ձեզ ինչպե՞ս է թվում»։ Բոլորն էլ դատապարտեցին նրան՝ վճռելով, որ մահապարտ է։
Երբ հասան Գագաթ կոչված տեղը, այնտեղ նրան խաչը հանեցին, իսկ չարագործներին էլ, մեկին աջ կողմը, մյուսին՝ ձախ կողմը, խաչեցին։
Գտա, որ նա իրենց օրենքին վերաբերող մի խնդրի համար էր ամբաստանված ու մահվան կամ կալանքի արժանի որևէ հանցանք չուներ։
ուրեմն եթե հանցավոր եմ և մահվան արժանի գործ եմ արել, մեռնելուց չեմ վախենա։ Իսկ եթե ոչինչ չկա այն մեղադրանքների մեջ, որոնցով սրանք ինձ ամբաստանում են, ոչ ոք չի կարող ինձ որպես շնորհ հանձնել դրանց։ Կայսրի՛ն եմ բողոքում»։
Բայց ես պարզեցի, որ նա մահվան արժանի ոչինչ չի արել. ինքն էլ, բողոքած լինելով օգոստափառին, խորհեցի, որ այնտեղ ուղարկեմ նրան։
Եվ մինչ գնում էին, իրար հետ խոսում էին ու ասում. «Մահվան կամ կապանքների արժանի ոչինչ չի անում այս մարդը»։
Այնպես չլինի, որ սպանվածի արյունակից հարազատը, որի սիրտը այրվում է, սպանողին հետապնդի և ճանապարհի հեռու լինելու պատճառով հասնի ու սպանի նրան, ով մահվան դատապարտվելու ենթակա չէր, որովհետև նախապես սպանվածի նկատմամբ թշնամություն չէր ունեցել։
իսկ աղջկան ոչինչ չեք անի, քանի որ աղջիկը մահվան արժանի բան չի արել. սա նման է այն դեպքին, երբ մեկի վրա հարձակվում են ու սպանում նրան։
Ապա Հեսուն նրանց սպանեց և նրանց հինգին էլ կախեց ծառերից, և նրանք մինչև երեկո ծառերից կախված մնացին։
Արևամուտին Հեսուն հրամայեց, և նրանց իջեցրին ծառերից, գցեցին այն քարայրի մեջ, որտեղ թաքնվել էին, և քարայրի մուտքին գլորեցին մեծամեծ քարեր, որոնք կան մինչև այսօր։
Իսկ Գայիի թագավորին կախեց երկճյուղ ծառից, և նա ծառից կախված մնաց մինչև երեկո։ Արևը մայր մտնելու ժամանակ Հեսուն հրամայեց, և նրան իջեցրին ծառից, գցեցին մի փոսի մեջ՝ քաղաքի դարպասի մոտ, և նրա վրա քարերի կույտ դիզեցին, որ կա մինչև այսօր։
Լավ բան չես անում։ Կենդանի է Տերը։ Դուք՝ Տիրոջ օծյալ ձեր արքային պահպանողներդ, մահվան եք արժանի։ Արդ, ո՞ւր են արքայի սնարի մոտ դրված գեղարդն ու ջրի կուժը»։