Բ ՕՐԵՆՔ 19:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ6 Այնպես չլինի, որ սպանվածի արյունակից հարազատը, որի սիրտը այրվում է, սպանողին հետապնդի և ճանապարհի հեռու լինելու պատճառով հասնի ու սպանի նրան, ով մահվան դատապարտվելու ենթակա չէր, որովհետև նախապես սպանվածի նկատմամբ թշնամություն չէր ունեցել։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ6 որպեսզի արյան վրեժխնդիր եղողը, որի սիրտը այրվել է, մարդասպանի ետևից չընկնի և ճանապարհի հեռու լինելու պատճառով նրան հասնի և սպանի նրան, թեպետ նա արժանի չլինի մահվան, քանի որ նախապես թշնամություն չուներ նրա նկատմամբ։ Տես գլուխը |