Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գործք Առաքելոց 26:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

31 Եվ մինչ գնում էին, իրար հետ խոսում էին ու ասում. «Մահվան կամ կապանքների արժանի ոչինչ չի անում այս մարդը»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

31 Գնալիս իրար հետ խոսում էին և ասում. «Այս մարդը մեռնելու կամ կապանքների արժանի բան չի արել»։

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 26:31
10 Խաչաձեւ Հղումներ  

Գտա, որ նա իրենց օրենքին վերաբերող մի խնդրի համար էր ամբաստանված ու մահվան կամ կալանքի արժանի որևէ հանցանք չուներ։


Եվ մեծ աղմուկ եղավ. փարիսեցիների կողմից դպիրներից ոմանք ոտքի ելան և հակառակվում էին՝ ասելով. «Այս մարդու մեջ ոչ մի չարություն չենք գտնում, այլ թերևս նրա հետ հոգի կամ մի հրեշտակ խոսեց»։


Նրանք, երբ ինձ դատեցին, կամեցան ազատ արձակել, որովհետև իմ մեջ մահվան արժանի ոչ մի հանցանք չգտան։


Երկյուղով ու հեզությամբ մաքուր խղճմտա՛նք ունեցեք, որպեսզի այն բանով, որ չարախոսում են ձեր մասին, ամոթահար լինեն նրանք, որ բամբասում են ձեր բարի ընթացքը Քրիստոսով.


Բայց ես պարզեցի, որ նա մահվան արժանի ոչինչ չի արել. ինքն էլ, բողոքած լինելով օգոստափառին, խորհեցի, որ այնտեղ ուղարկեմ նրան։


Պիղատոսը քահանայապետներին և ժողովրդին ասաց. «Այս մարդու մեջ ես որևէ հանցանք չեմ գտնում»։


Երբ Դավիթը տեսավ ժողովրդին կոտորող հրեշտակին, ասաց Տիրոջը. «Ահավասիկ ես. ես եմ մեղավոր, ես՝ հովիվս եմ հանցավոր, այս ոչխարներն ի՞նչ են արել։ Թող քո ձեռքը բարձրանա իմ ու իմ հոր տան վրա»։


Իշխաններն ու ողջ ժողովուրդն ասացին քահանաներին և սուտ մարգարեներին. «Այդ մարդը մահվան դատավճռի ենթակա չէ, որովհետև Տիրոջ՝ Աստծու անունից խոսեց մեզ հետ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ