Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գործք Առաքելոց 25:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

25 Բայց ես պարզեցի, որ նա մահվան արժանի ոչինչ չի արել. ինքն էլ, բողոքած լինելով օգոստափառին, խորհեցի, որ այնտեղ ուղարկեմ նրան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

25 Բայց ես հասկացա, որ նա մահվան արժանի ոչինչ չի արել։ Իսկ քանի որ նա դիմել էր Օգոստափառին, մտածեցի, որ այնտեղ ուղարկեմ նրան։

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 25:25
11 Խաչաձեւ Հղումներ  

Իշխաններն ու ողջ ժողովուրդն ասացին քահանաներին և սուտ մարգարեներին. «Այդ մարդը մահվան դատավճռի ենթակա չէ, որովհետև Տիրոջ՝ Աստծու անունից խոսեց մեզ հետ»։


«Այս մարդուն բերեցիք ներկայացրիք ինձ, որպես ժողովրդին մոլորեցնողի, և ահավասիկ ձեր առաջ դատաքննություն արեցի և այս մարդու մեջ չգտա մեկն այն հանցանքներից, որոնցով դուք ամբաստանում եք նրան։


Պիղատոսը քահանայապետներին և ժողովրդին ասաց. «Այս մարդու մեջ ես որևէ հանցանք չեմ գտնում»։


Պիղատոսը նրան հարցրեց. «Ի՞նչ է ճշմարտությունը»։ Երբ այս ասաց, անմիջապես դուրս ելավ հրեաների մոտ ու ասաց նրանց. «Ես նրա մեջ ոչ մի հանցանք չեմ գտնում։


Գտա, որ նա իրենց օրենքին վերաբերող մի խնդրի համար էր ամբաստանված ու մահվան կամ կալանքի արժանի որևէ հանցանք չուներ։


Եվ մեծ աղմուկ եղավ. փարիսեցիների կողմից դպիրներից ոմանք ոտքի ելան և հակառակվում էին՝ ասելով. «Այս մարդու մեջ ոչ մի չարություն չենք գտնում, այլ թերևս նրա հետ հոգի կամ մի հրեշտակ խոսեց»։


Դրա մասին տիրոջս՝ կայսրին, ստույգ բան չունեմ գրելու. այդ պատճառով էլ նրան ձեր առաջ բերեցի և մանավանդ քո՛ առաջ, Ագրիպպա՛ս արքա, որպեսզի կրկին քննելով՝ կարողանամ մի բան գրել։


Եվ մինչ գնում էին, իրար հետ խոսում էին ու ասում. «Մահվան կամ կապանքների արժանի ոչինչ չի անում այս մարդը»։


Երբ մեզ հրամայվեց նավարկել դեպի Իտալիա, Պողոսին և մի քանի այլ կալանավորների հանձնեցին կայսերական գնդից մի հարյուրապետի, որի անունը Հուլիոս էր։


Նրանք, երբ ինձ դատեցին, կամեցան ազատ արձակել, որովհետև իմ մեջ մահվան արժանի ոչ մի հանցանք չգտան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ