Դպիրները թող խոսեն ժողովրդի հետ և ասեն. “Այն մարդը, որը նոր տուն է կառուցել, բայց բնակարանամուտ չի արել, թող վերադառնա իր տունը. չլինի թե պատերազմի ժամանակ նա սպանվի, և ուրիշ մարդ մտնի նրա կառուցած տունը։
Զինվորական պաշտոնյաները թող խոսեն ժողովրդի հետ և ասեն. “Ո՞վ է այն մարդը, որ նոր տուն է կառուցել և դրա նավակատիքը չի արել. թող ետ դառնա, գնա իր տունը. միգուցե պատերազմում սպանվի, և մի ուրիշ մարդ կատարի նավակատիքը։
Երուսաղեմի պարսպի նավակատիքի ժամանակ ղևտացիներին փնտրեցին իրենց բնակության վայրերում, որպեսզի նրանց Երուսաղեմ բերեն և ուրախությամբ ու գոհությամբ, երգերով ու նվագարաններով, ծնծղաներով ու թմբուկներով, սաղմոսարաններով ու եղջերափողի ձայնով կատարեն նավակատիքը։