Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԹՎԵՐ 31:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Մովսեսը բարկացավ զորահրամանատարների՝ ռազմադաշտից վերադարձած հազարապետների ու հարյուրապետների վրա՝

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Մովսեսը բարկացավ զորահրամանատարների՝ հազարապետների և հարյուրապետների վրա, որոնք վերադառնում էին պատերազմից։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 31:14
13 Խաչաձեւ Հղումներ  

Թե բարկանաք, չմեղանչե՛ք (Սաղ. 4.4). արեգակը թող ձեր բարկության վրա մայր չմտնի,


Աստծու մարդը բարկացել էր նրա վրա՝ ասելով. «Եթե հինգ կամ վեց անգամ հարվածեիր, ասորիներին իսպառ ոչնչացրած կլինեիր։ Արդ, միայն երեք անգամ կհարվածես ասորիներին»։


Մարգարեն ասաց նրան. «Այսպես է ասում Տերը. “Քանի որ դու վտանգավոր մարդուն ազատեցիր իմ ձեռքից, ուստի դու քո կյանքով կհատուցես նրա կյանքի փոխարեն, իսկ քո ժողովուրդը՝ նրա ժողովրդի փոխարեն”»։


Մովսեսին ներկայացան բոլոր զորահրամանատարները՝ հազարապետներն ու հարյուրապետները,


Մովսեսը երկրի վրա ապրող բոլոր մարդկանցից ավելի հեզ էր։


Մովսեսը հետաքրքրվեց մեղքերի քավության նոխազով, բայց այն արդեն այրվել էր, և բարկացավ Ահարոնի որդիներ Եղիազարի ու Իթամարի վրա՝ ասելով.


Ահարոնն ասաց Մովսեսին. «Մի՛ զայրացիր, տե՛ր իմ, որովհետև դու ինքդ էլ գիտես քո ժողովրդի մոլուցքը։


Երբ Մովսեսը մոտեցավ բանակատեղիին և տեսավ հորթն ու պարողներին, խիստ զայրացավ, նետեց ձեռքում եղած երկու տախտակներն ու դրանք ջարդուփշուր արեց լեռան ստորոտին։


Մովսեսն ու Եղիազար քահանան և ժողովրդի բոլոր իշխանները բանակատեղիից դուրս ելան նրանց ընդառաջ։


ասելով. «Ինչո՞ւ եք կենդանի թողել բոլոր կանանց։


Նրանց իր հազարապետներն ու հարյուրապետները պիտի դարձնի, նրանք իր հունձը պիտի հնձեն, այգիները քաղեն, իր զենքերն ու մարտակառքերի մասերը պիտի պատրաստեն։


Դավիթն իր հետ եղած զորքի հաշվառում անցկացրեց և նրանց վրա հազարապետներ ու հարյուրապետներ կարգեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ