Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 1:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Այդպիսով ես ձեր միջից վերցրի ցեղապետներին՝ իմաստուն, փորձառու ու շրջահայաց այրերի, և նրանց նշանակեցի ձեզ առաջնորդներ՝ հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ, տասնապետներ, դատավորների ատենադպիրներ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Եվ ես ձեզանից վերցրի ձեր ցեղերի գլխավորներին՝ իմաստուն և շրջահայաց մարդկանց, և նրանց ձեզ վրա, ըստ ձեր ցեղերի, կարգեցի իշխաններ՝ հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ, տասնապետներ և զորականներ։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 1:15
12 Խաչաձեւ Հղումներ  

«Այն բոլոր քաղաքներում, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ, ըստ ցեղերի դատավորներ ու օրենսգետներ կկարգես, որպեսզի ժողովրդին դատեն արդար դատաստանով,


Նա ոմանց կարգեց առաքյալ, ոմանց՝ մարգարե, ոմանց՝ ավետարանիչ, ոմանց՝ հովիվ ու ուսուցանող՝


Խոսելով իրեն շրջապատող ծառաների հետ՝ Սավուղն ասաց. «Լսե՛ք, Բենիամինի՛ որդիներ, արդյոք Հեսսեի որդին ձեզ ամենքիդ արտեր, այգեստաններ կտա՞ և կամ ձեզ ամենքիդ հազարապետներ ու հարյուրապետներ կդարձնի՞։


Այս տասը գլուխ պանիրը տո՛ւր հազարապետին։ Նաև իմացի՛ր, թե եղբայրներդ ողջ-առո՞ղջ են, և հարցրո՛ւ, թե որևէ բանի պետք ունե՞ն»։


Նրանց իր հազարապետներն ու հարյուրապետները պիտի դարձնի, նրանք իր հունձը պիտի հնձեն, այգիները քաղեն, իր զենքերն ու մարտակառքերի մասերը պիտի պատրաստեն։


Մովսեսը բարկացավ զորահրամանատարների՝ ռազմադաշտից վերադարձած հազարապետների ու հարյուրապետների վրա՝


Դու ողջ ժողովրդի միջից ընտրի՛ր կարող մարդկանց՝ աստվածապաշտ, արդարադատ, գոռոզությունն ատող մարդկանց ու ժողովրդի վրա նրանց հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ ու տասնապետնե՛ր կարգիր։


Ձեզ հետ ամեն ցեղից նահապետական մի տան իշխան թող լինի։


Դուք ինձ պատասխանեցիք՝ ասելով. “Այդ լավ առաջարկ է”։


Եվ այն ժամանակ պատվիրելով ձեր դատավորներին՝ ասացի. “Լսե՛ք ձեր եղբայրներին և արդարությա՛մբ դատեք ամեն մեկի հարցը թե՛ իր եղբոր և թե՛ եկվորի հետ։


Եվ ասաց Մովսեսին. «Բարձրացե՛ք Տիրոջ մոտ դու, Ահարոնը, Նադաբը, Աբիուդն ու Իսրայելի ծերերից յոթանասուն այր։ Նրանք Տիրոջը թող երկրպագեն հեռվից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ