Իսրայելը ծովեզերքի ավազի չափ շատ բնակիչներ ուներ, որոնք ուտում էին, խմում և ուրախանում։ Սողոմոնն իշխում էր այն բոլոր թագավորների վրա, որոնք գտնվում էին այլազգիների երկրի գետից [Եփրատ] մինչև Եգիպտոսի սահմանները։ Նրանք բերում էին ընծաներ ու ծառայում նրան մինչև նրա կյանքի վերջը։
Եղիսեեն ասաց. «Մի՛ սպանիր։ Սպանել կարող ես նրանց, որոնց քո սրով ու աղեղով ես գերի վերցրել։ Նրանց առջև հաց ու ջո՛ւր դիր. թող ուտեն ու խմեն և վերադառնան իրենց տիրոջ մոտ»։
Եփրեմյանները չվերացրեցին Գազերում բնակվող քանանացիներին, և քանանացիները բնակվեցին եփրեմյանների մեջ, մինչև որ եգիպտացիների փարավոն արքան ելավ գրավեց քաղաքը, այն հրով այրեց, ջարդեց Գազերում բնակվող քանանացիներին ու փերեզացիներին, այն օժիտ տվեց իր դստերը, և նրանք դարձան հարկատու ծառաներ։
Նրանց փայտահատներ ու ջրկիրներ կարգեց ամբողջ ժողովրդի և Տիրոջ զոհասեղանի համար, այն վայրի համար, որ Տերը պիտի ընտրեր, և մինչև այսօր նրանք ծառայում են այդպես։