Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 9:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Նրանք ասացին Հեսուին. «Մենք քո ծառաներն ենք»։ Հեսուն նրանց ասաց. «Ո՞վ եք և որտեղի՞ց եք եկել»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Բայց նրանք ասացին Հեսուին. «Մենք քո ծառաներն ենք»։ Հեսուն նրանց ասաց. «Դուք ո՞վ եք և որտեղի՞ց եք գալիս»։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 9:8
9 Խաչաձեւ Հղումներ  

Թագավորական տան ու քաղաքի վերակացուները, ծերերն ու դաստիարակները մարդ ուղարկեցին Հեուի մոտ՝ ասելով. «Մենք քո ծառաներն ենք, և մեզ ինչ որ հրամայես, կանենք, ոչ ոքի թագավոր չենք նստեցնի, և ինչ որ լավ է քեզ համար, այն կանենք»։


Եթե խաղաղությունն ընդունեն և քո առջև բաց անեն դարպասները, ապա այդ քաղաքի մեջ գտնվող ամբողջ ժողովուրդը հարկատու և հնազանդ թող լինի քեզ։


Գաբավոնի բնակիչները մարդ ուղարկեցին Հեսուի մոտ՝ Իսրայելի բանակատեղի, Գաղգաղա, և ասացին. «Մի՛ լքիր քո ծառաներին, շուտ մեզ մո՛տ եկ, մեզ ազատի՛ր և օգնի՛ր մեզ, որովհետև ամորհացիների բոլոր թագավորները, որ բնակվում են լեռնակողմում, հավաքվել են մեր դեմ»։


Մեր ծերերը և մեր երկրի բոլոր բնակիչները խոսեցին մեզ հետ և ասացին. “Ձեզ համար ճանապարհի պաշա՛ր վերցրեք, նրանց ընդառա՛ջ գնացեք և ասե՛ք նրանց. “Մենք ձեր ծառաներն ենք, արդ, մեզ հետ դաշի՛նք կնքեք”։


Հիմա դուք անիծված եք, և ինձ ու իմ Աստծու համար միշտ պիտի մնաք փայտահատ և ջրկիր ծառա»։


Հիմա ձեր ձեռքի տակ ենք, վարվե՛ք այնպես, ինչպես հաճելի է ձեզ և ինչպես կամենում եք»։


Նրանց փայտահատներ ու ջրկիրներ կարգեց ամբողջ ժողովրդի և Տիրոջ զոհասեղանի համար, այն վայրի համար, որ Տերը պիտի ընտրեր, և մինչև այսօր նրանք ծառայում են այդպես։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ