Բ ՕՐԵՆՔ 19:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Մի՛ խախտիր քո մերձավորի այն սահմանները, որ հաստատել են քո հայրերը՝ իբրև ժառանգություն, որը Տերը՝ քո Աստվածը, այդ երկրում քեզ է տալու իբրև ժառանգություն»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քո մերձավորի սահմանը, որ հաստատել են քո նախնիները, չպետք է խախտես քո կալվածքում, որը դու ժառանգելու ես քո Տեր Աստծու կողմից իբրև սեփականություն քեզ տրված երկրում։ |
Եթե սպանությունը կատարվել է ոչ թե սպանողի կամքով, այլ Աստված է մատնել նրա ձեռքը, ապա սպանողին թող ցույց տրվի մի տեղ, որտեղ նա ապաստան կգտնի։
Հուդայի իշխանները նմանվեցին նրանց, որ փոփոխում են սահմանները. նրանց վրա ջրի պես կթափեմ իմ ասպատակությունը։
«Անիծյալ լինի նա, ով կխախտի իր հարևանի սահմանները»։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Ամեն»։
Այն ժամանակ ես ձեզ պատվիրեցի՝ ասելով. “Տերը՝ մեր Աստվածը, այս երկիրը ձեզ տվեց որպես ժառանգություն։ Ձեզանից բոլոր կռվողները թող սպառազինվեն ու անցնեն իրենց եղբայրների՝ Իսրայելի որդիների առաջ։