Արքան նրան ասաց. «Գնա՛ և արա՛ նրան այն, ինչ ինքը ցանկացել է. սպանի՛ր նրան ու թաղի՛ր և այսօր ինձնից ու իմ հոր տնից վերացրո՛ւ այն անմեղ արյունը, որ թափել էր Հովաբը։
Բ ՕՐԵՆՔ 19:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որպեսզի անմեղ արյուն չթափվի այն երկրում, որը Տերը՝ Աստված, տալու է քեզ իբրև ժառանգություն, և քո մեջ արյան պարտական մեկը չլինի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որպեսզի անմեղ արյուն չթափվի քո Տեր Աստծու քեզ ժառանգություն տված երկրում, և որ դու արյունապարտ չլինես։ |
Արքան նրան ասաց. «Գնա՛ և արա՛ նրան այն, ինչ ինքը ցանկացել է. սպանի՛ր նրան ու թաղի՛ր և այսօր ինձնից ու իմ հոր տնից վերացրո՛ւ այն անմեղ արյունը, որ թափել էր Հովաբը։
Մանավանդ Մանասեն չափազանց շատ անմեղ արյուն թափեց, այնպես որ Երուսաղեմը ծայրեծայր արյամբ լցրեց, բացի այն մեղքերից, որոնցով Տիրոջ առջև Հուդայի երկրին մեղանչել ու չարիք գործել տվեց”»։
Նրանց ոտքերը դեպի չարն են ընթանում, շտապում են անմեղ արյուն թափել. նրանց խորհուրդներն անզգամների խորհուրդներ են, նրանց ճանապարհներին կործանում է ու թշվառություն։
Աղաղակեցին Տիրոջը և ասացին. «Քա՛վ լիցի, Տե՛ր, թող կորստյան չմատնվենք այս մարդու անձի պատճառով, արդար արյուն մի՛ բեր մեզ վրա, քանի որ դու, Տե՛ր, ինչպես կամեցար՝ արեցիր»։
Մի՛ պղծեք երկիրը. երկիրն իր վրա թափված արյան համար այլ հատուցում չի պահանջում, քան հեղումը նրա՛ արյան, ով արյուն է թափել։
Դու նրան չպետք է խնայես։ Իսրայելի միջից կմաքրես թափված անմեղ արյան մեղքը, որպեսզի քեզ բարիք լինի»։
«Երբ մտնես այն երկիրը, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ իբրև ժառանգություն, երբ ժառանգես այն ու բնակվես այնտեղ,
Տերը ձեր ասած խոսքերի համար բարկացավ ինձ վրա և երդվեց, որ ես չեմ անցնի Հորդանանը և չեմ մտնի այն երկիրը, որ Տերը՝ քո Աստվածը, տալիս է քեզ իբրև ժառանգություն։
Նա, իր անձը վտանգի ենթարկելով, սպանեց այլազգուն՝ Գողիաթին, Տերը մեծ փրկություն շնորհեց, և այդ տեսնելով՝ ամբողջ Իսրայելն ուրախացավ։ Ինչո՞ւ Դավթին իզուր սպանելով անմեղ արյան մեղքի տակ մտնես»։