Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈՎՆԱՆ 1:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Աղաղակեցին Տիրոջը և ասացին. «Քա՛վ լիցի, Տե՛ր, թող կորստյան չմատնվենք այս մարդու անձի պատճառով, արդար արյուն մի՛ բեր մեզ վրա, քանի որ դու, Տե՛ր, ինչպես կամեցար՝ արեցիր»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Եվ նրանք աղաղակեցին Տիրոջը և ասացին. «Օ՜, Տեր, աղաչում ենք, թող չկորչենք այս մարդու հոգու պատճառով, և անմեղ արյուն մի՛ դիր մեզ վրա, որովհետև դու, ո՛վ Տեր, ինչպես որ ուզել ես, արել ես»։

Տես գլուխը Պատճենել




ՀՈՎՆԱՆ 1:14
15 Խաչաձեւ Հղումներ  

Ի՞նչ հատուցում պիտի տամ Տիրոջը Այն ամենի համար, որ ինձ տվեց։


Հաստատեց երկիրը ջրերի վրա, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։


Տե՜ր, քավությո՛ւն արա Իսրայելին՝ քո ժողովրդին, որին փրկեցիր, որպեսզի առանց պատճառի թափված արյունը Իսրայելին՝ քո ժողովրդին չվերագրվի”։ Դրանով նրանք թափված արյան մեղքից զերծ կմնան։


Նրանով նաև ժառանգորդ դարձանք՝ նախապես հրավիրվելով, ըստ Աստծու մտադրության, որ ամեն ինչ հաջողեցնում է իր կամքի խորհրդի համաձայն,


Այո՛, Հա՛յր, որովհետև այսպես հաճելի եղավ քեզ։


Մարդիկ խիստ վախեցան Տիրոջից, զոհ մատուցեցին Տիրոջը և ուխտ կնքեցին։


Նավավարները խիստ վախեցան, և յուրաքանչյուրն աղաղակում էր իր աստծուն, և գույքը, որ նավի վրա էր, ծովը գցեցին, որպեսզի թեթևացնեն իրենցից։ Իսկ Հովնանը, իջնելով նավի մի խորշը, ննջում էր և խռմփացնում։


Մեզ ճանաչել տվեց իր կամքի խորհուրդը՝ ըստ իր բարեհաճության, որը նախապես պատրաստել էր նրանով,


Երբ տեղացիները սողունին նրա ձեռքից կախված տեսան, միմյանց ասացին. «Ուրեմն մարդասպան է այս մարդը, որը թեպետ ծովից փրկվեց, բայց Արդարությունը նրան թույլ չտվեց, որ ապրի»։


Տե՛ր, նեղության մեջ հիշեցինք քեզ, որովհետև քո տված փոքր նեղությունը խրատ է մեզ համար։


Ով մարդու արյուն թափի, նրա արյան փոխարեն իր արյունը կթափվի, որովհետև Աստծու պատկերով եմ ստեղծել մարդուն։


Մարդիկ ջանում էին նավը ցամաք վերադարձնել, բայց չէին կարողանում, քանի որ ծովն ավելի ու ավելի էր ալեկոծվում ու սաստկանում նրանց դեմ։


Մարդ և անասուն քուրձ հագան և ամբողջ սրտով աղաղակեցին Աստծուն. դարձավ յուրաքանչյուրն իր չար ճանապարհներից և անօրենությունից, որ իր ձեռքում ուներ, և ասացին.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ