Ղևտացի Հեմնայի որդի Կորեն՝ արևելյան կողմի դռան պահապանը, նշանակված էր ընծաների վրա՝ Տիրոջը նվիրաբերված երախայրիքներն ու ամենասուրբ նվերները բաժանելու համար։
Բ ՕՐԵՆՔ 12:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սակայն չհամարձակվես քո ցորենի, քո գինու, քո յուղի տասանորդը, քո արջառի ու ոչխարի առաջնածինը, քո ուխտ արած ամեն ինչը, քո խոստացած նվերներն ու ձեռքի առաջին պտուղներն ուտել քո քաղաքներում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բնավ չպետք է ուտես քո դռներին քո ցորենի, քո գինու և քո յուղի տասանորդները, քո արջառների և քո հոտերի առաջնածինները, քո ուխտած բոլոր ընծաները, կամավոր ու բարձրացնելու քո ընծաները, |
Ղևտացի Հեմնայի որդի Կորեն՝ արևելյան կողմի դռան պահապանը, նշանակված էր ընծաների վրա՝ Տիրոջը նվիրաբերված երախայրիքներն ու ամենասուրբ նվերները բաժանելու համար։
Նայե՛ք մարմնավոր Իսրայելին. նրանք, որ ուտում են մատուցած զոհից, մի՞թե հաղորդակից չեն սեղանին։
Այն ժամանակ այն վայրը, որ կընտրի Տերը՝ մեր Աստվածը, իր անունը պաշտելու համար, այնտեղ կբերեք այն ամենը, ինչ այսօր պատգամում եմ ձեզ՝ ձեր ողջակեզները, ձեր զոհերը, ձեր տասանորդը, ձեր ձեռքերի անդրանիկ պտուղները, ընծաները և ձեր նվերների ընտիրները, որ ուխտել եք տալ ձեր Աստծուն։
Իսկ քո սուրբ ընծաները, եթե ունենաս, և քո ուխտած բաները վերցնելով՝ կգաս այն վայրը, որը Տերը՝ քո Աստվածը, կընտրի իր համար, որպեսզի այնտեղ պաշտվի իր անունը։
Այնտե՛ղ կմատուցեք ձեր ողջակեզները, ձեր զոհերը, ձեր տասանորդը, ձեր առաջին բերքը, ձեր ուխտի, ձեր կամավոր և ձեր խոստովանության նվերները, նաև ձեր արջառի ու ոչխարի առաջնածինները։
Երբ երրորդ տարում քո ստացվածի տասանորդն առանձնացնես, երկրորդ մի տասանորդ կտաս ղևտացուն, պանդուխտին, որբին և այրուն, և թող ուտեն քո քաղաքներում և հագենան։
Վշտիս օրերին դրանից չկերա ու անմաքուր ժամանակ դրան չդիպա, դրանից որևէ մեռելի բաժին չհանեցի։ Լսեցի Տիրոջ՝ իմ Աստծու խոսքը և արեցի այնպես, ինչպես պատվիրել էիր ինձ։
Երբ Եղկանան զոհ էր մատուցում, իր կին Փեննանային բաժիններ էր տալիս նրա որդիների ու դուստրերի թվով։