Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 12:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Այլ դրանք կուտեք Տիրոջ՝ ձեր Աստծու առջև, այն վայրում, որը Տերը՝ Աստված, կընտրի իր համար. ինչպես դու, այնպես էլ քո տղան ու քո աղջիկը, քո ծառան ու քո աղախինը, քո քաղաքներում բնակվող պանդուխտը։ Եվ կուրախանաս Տիրոջ՝ քո Աստծու առաջ այն ամենի համար, ինչ արել ես քո ձեռքով։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 այլ դու, քո տղան և քո աղջիկը, քո ծառան և քո աղախինը, քո քաղաքներում գտնվող ղևտացին պետք է ուտեք քո Տեր Աստծու առջև այն տեղում, որ կընտրի քո Տեր Աստվածը։ Եվ քո Տեր Աստծու առջև կուրախանաս այն ամենի համար, ինչ արել ես քո ձեռքով։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 12:18
19 Խաչաձեւ Հղումներ  

Տիրոջ խորհուրդը կմնա հավիտյան, Նրա սրտի խորհուրդը՝ սերնդեսերունդ։


Ընկղմվեցի անդունդների խորքերի մեջ, Որտեղ ինձ համար հանգիստ չկա։ Հասա մինչև խորքերը ծովի, Եվ հորձանքներն ինձ ընկղմեցին։


Բարու ճանապարհներ են նրա ճանապարհները և նրա բոլոր շավիղները՝ խաղաղության։


Ես հասկացա, որ մարդկանց մեջ ավելի լավ բան չկա, քան ուրախանալ և բարիք գործել այս կյանքում,


Աստված ամեն մարդու հարստություն և ունեցվածք ու դրանից ուտելու, իր բաժինը վերցնելու և իր աշխատանքից ուրախ լինելու իշխանություն է տվել։ Դա ևս Աստծու պարգևն է։


Ուրախությամբ ջո՛ւր առեք փրկության աղբյուրներից։


Այնուհետև նրանց իր տունը բերելով՝ նրանց առաջ սեղան դրեց, և իր ամբողջ տնով ուրախացավ Աստծուն հավատացած լինելու համար։


Ամեն օր վաղ առավոտյան միասին էին գնում տաճար, իսկ հացի բեկումը տներում էին կատարում՝ ուրախությամբ իրենց կերակուրը ճաշակելով։ Սրտի պարզությամբ


Արդ, ուտեք թե խմեք կամ ինչ էլ որ անելու լինեք, ամեն ինչ Աստծու փառքի՛ համար արեք։


Իսկ Հոգու պտուղն այս է՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն,


այլ այն տեղում, որը կընտրի Տերը՝ քո Աստվածը, քո ցեղերից մեկի տարածքում, այնտեղ կմատուցես քո ողջակեզները և այնտեղ կկատարես այն ամենը, ինչ այսօր հաղորդում եմ քեզ։


Զգո՛ւյշ եղիր, որ ղևտացուն չանտեսես այնքան ժամանակ, քանի դեռ ապրում ես երկրի վրա։


Փնտրե՛ք այն տեղը, որ Տերը՝ ձեր Աստվածը, կընտրի ձեր ցեղերից մեկի տարածքում, և այդ կլինի նրա բնակության և նրա անվան պաշտամունքի վայրը. այնտե՛ղ մտեք։


Եվ այնտեղ Տիրոջ՝ ձեր Աստծու առջև կուտեք ձեր ընտանիքներով և կուրախանաք այն ամենի համար, ինչի որ հասել եք, և ինչի համար որ օրհնել է քեզ Տերը՝ քո Աստվածը։


և դա կուտես Տիրոջ՝ քո Աստծու առջև, այն վայրում, որ կընտրի Տերը՝ քո Աստվածը, իր անվան պաշտամունքի համար։ Այնտեղ կմատուցես քո ցորենի, քո գինու, քո յուղի տասանորդը, քո արջառի ու ոչխարի առաջնածինները, որպեսզի սովորես հավիտյանս երկնչել Տիրոջից՝ քո Աստծուց։


Ամեն տարի դու և քո ընտանիքը կուտեք այն Տիրոջ առջև, այն վայրում, որ կընտրի Տերը՝ քո Աստվածը։


Երբ Եղկանան զոհ էր մատուցում, իր կին Փեննանային բաժիններ էր տալիս նրա որդիների ու դուստրերի թվով։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ