Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա Կորնթացիներին 10:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Նայե՛ք մարմնավոր Իսրայելին. նրանք, որ ուտում են մատուցած զոհից, մի՞թե հաղորդակից չեն սեղանին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Նայե՛ք մարմնավոր Իսրայելին. մատուցված զոհից ուտողները հաղորդակից չե՞ն սեղանին։

Տես գլուխը Պատճենել




Ա Կորնթացիներին 10:18
18 Խաչաձեւ Հղումներ  

Խաղաղություն ու ողորմություն բոլոր նրանց վրա, ովքեր ապրում են այս սկզբունքի համաձայն, ինչպես նաև Աստծու Իսրայելի վրա։


Քահանայական դասի բոլոր արուները թող ուտեն դրանից. սուրբ վայրում թող ուտեն, քանի որ դա սրբությունների սրբություն զոհ է։


Այս ամենը քահանան թող դնի զոհասեղանին՝ որպես այրվող զոհ՝ անուշահոտություն Տիրոջ համար։


Չգիտե՞ք, որ նրանք, որ տաճարում են պաշտոնավարում, տաճարից էլ կերակրվում են, և նրանք, որ սեղանին են սպասավորում, սեղանից էլ վայելում են։


և նաև հայր լինի թլփատվածների, նրանց համար, ովքեր ոչ թե սոսկ թլփատված են, այլ ընթանում են նույն հավատի հետքերով, որ մեր հայր Աբրահամը ցուցաբերեց անթլփատ վիճակում։


Արդ, ի՞նչ կարող ենք ասել, ի՞նչ ձեռք բերեց Աբրահամը՝ ըստ մարմնի մեր նախահայրը։


իր Որդու մասին, որ թեև մարմնով սերում էր Դավթի սերնդից,


Ինչպես մեղքի զոհի պարագայում է, նույնը և հանցանքինն է։ Միևնույն օրենքն է երկուսի համար էլ։ Պատկանում է քահանային, որը կատարում է քավության կարգը։


Սակայն չհամարձակվես քո ցորենի, քո գինու, քո յուղի տասանորդը, քո արջառի ու ոչխարի առաջնածինը, քո ուխտ արած ամեն ինչը, քո խոստացած նվերներն ու ձեռքի առաջին պտուղներն ուտել քո քաղաքներում։


Մենք ունենք մի սեղան, որից ճաշակելու իրավունք չունեն նրանք, ովքեր խորանին են ծառայում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ