Բ Պետրոս 1:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ուստի, եղբայրնե՛ր, առավե՛լ ջանացեք, որպեսզի բարի գործերով ձեր կոչումը և ընտրությունը հաստատ պահեք։ Այս բանն անելով՝ երբեք հանցանք չեք գործի, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դրա համար, եղբայրնե՛ր, ջանացե՛ք, որ ձեր կոչումը և ընտրությունը հաստատուն դարձնեք, որովհետև դրանք անելով՝ երբեք հանցանք չեք գործի, |
Աստվա՛ծ, Աստվա՛ծ իմ, Քեզ եմ աղոթում առավոտյան, Հոգիս ծարավ է քեզ, առավել ևս՝ մարմինն իմ։ Ինչպես անջուր, չոր և անապատ երկիր, Որտեղ չկա ճանապարհ,
Երանի՜ այն մարդուն, որ կանի այդ, և նրան, որ հավատարիմ կմնա դրան, կպահի իմ շաբաթներն ու չի պղծի և իր ձեռքը հետ կքաշի անիրավություն անելուց»։
Մի՛ չարախնդա ինձ վրա, ո՛վ իմ թշնամի. եթե գլորվեցի, դարձյալ կկանգնեմ, եթե խավարում նստեմ, Տերն է իմ լույսը։
Բայց Աստծու դրած հաստատուն հիմքը կանգուն է մնում և ունի այս կնիքը. «Տերը ճանաչում է նրանց, որոնք իրենն են», նաև՝ «Ով որ Տիրոջ անունն է կրում, թող հեռո՛ւ մնա անիրավությունից»։
Եվ մենք ցանկանում ենք, որ ձեզնից յուրաքանչյուրը նույն փութաջանությունը ցուցաբերի, որպեսզի ձեր հույսը մինչև վերջ հաստատ մնա։
Նա, ով պահում է ամբողջ օրենքը և միայն մեկ բանով սայթաքում, պարտապան կլինի ամբողջ օրենքին.
վերադարձան Հեսուի մոտ ու ասացին. «Այս ամբողջ ժողովուրդը թող չգնա, այլ երկու կամ երեք հազարի չափ մարդիկ թող գնան և պաշարեն քաղաքը։ Ամբողջ ժողովրդին այնտեղ մի՛ տար, որովհետև նրանք քիչ են»։
ըստ Հայր Աստծու կանխագիտության, Հոգու սրբագործումով՝ Հիսուս Քրիստոսին հնազանդվելու և նրա արյան հեղումով ցողվել-մաքրվելու համար։ Շնորհը և խաղաղությունը թող շատանան ձեզ վրա։
որ Աստծու զորությամբ պահված էիք հավատով՝ փրկության համար, որ պատրաստ է հայտնվելու վերջին ժամանակներում։
Ինչքան որ նրա աստվածային զորությունը մեզ շնորհեց կյանքին և աստվածապաշտությանը վերաբերող ամեն ինչ՝ ճանաչեցնելով մեզ նրան, ով կանչեց մեզ իր փառքին և առաքինությանը,
Եվ այս բանի համար ամեն ջանք գործադրելով՝ ձեր հավատը հարստացրե՛ք առաքինությամբ, առաքինությունը՝ գիտությամբ,
Ուստի, սիրելինե՛ր, սպասելով այս բաներին, ջա՛նք թափեք, որ Նա գտնի ձեզ անբիծ և անարատ, խաղաղության մեջ։
Ուստի դուք, սիրելինե՛ր, իբրև նախապես իմացողներ, զգուշացե՛ք, որ անառակ մոլորությամբ տարված՝ չկորցնեք ձեր վստահությունը։
Նրան, որ կարող է պահել ձեզ անարատ ու անբիծ և կանգնեցնել ձեզ իր փառքի առաջ անխառն ցնծությամբ,
Երանելի՜ են նրանք, որ պահում են նրա պատվիրանները։ Նրանք իշխանություն ունեն ուտելու կենաց ծառից և մտնելու քաղաքի դռներով։