Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Հակոբոս 2:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Նա, ով պահում է ամբողջ օրենքը և միայն մեկ բանով սայթաքում, պարտապան կլինի ամբողջ օրենքին.

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Որովհետև ով ամբողջ օրենքը պահի և մեկ բանում սայթաքի, ամբողջ օրենքին պարտական կլինի.

Տես գլուխը Պատճենել




Հակոբոս 2:10
8 Խաչաձեւ Հղումներ  

Նրանք մտան և ժառանգեցին այն, բայց ականջ չդրեցին քո ձայնին և չընթացան ըստ քո հրամանների, և այն ամենը, ինչ նրանց պատվիրեցիր անել, չկատարեցին, այլ արեցին այնպես, որ այս բոլոր չարիքները եկան նրանց գլխին։


Իսկ նրանք, ովքեր Օրենքից բխող գործերին են ապավինում, անեծքի տակ են, որովհետև գրված է. «Անիծյալ լինի ամեն մարդ, որ չի պահում և գործադրում այն ամենը, ինչ գրված է Օրենքի Գրքում» (հմմտ. Բ Օր. 27.26)։


Հաստատում եմ, որ ամեն մարդ, ով թլփատվի, պարտավոր է ամբողջ Օրենքը գործադրել։


«Անիծյալ լինեն բոլոր նրանք, որոնք չեն պահի այս օրենքները և դրանք չեն կատարի»։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Ամեն»։


քանի որ բոլորս էլ շատ ենք մեղանչում։ Եթե մեկը խոսքով չի մեղանչում, նա կատարյալ մարդ է՝ ընդունակ սանձահարելու իր ամբողջ մարմինը։


Ուստի, եղբայրնե՛ր, առավե՛լ ջանացեք, որպեսզի բարի գործերով ձեր կոչումը և ընտրությունը հաստատ պահեք։ Այս բանն անելով՝ երբեք հանցանք չեք գործի,


Նրան, որ կարող է պահել ձեզ անարատ ու անբիծ և կանգնեցնել ձեզ իր փառքի առաջ անխառն ցնծությամբ,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ