Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 32:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

խորհուրդ արեց ծերերի ու զինվորականների հետ՝ փակելու քաղաքից դուրս գտնվող աղբյուրների ջրերը։ Եվ փակեցին դրանք։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

խորհրդակցեց իր իշխանների և զորականների հետ, որպեսզի փակի քաղաքից դուրս գտնվող աղբյուրների ջրերը, և նրանք օգնեցին իրեն։

Տես գլուխը



Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 32:3
13 Խաչաձեւ Հղումներ  

Մի՞թե կարծում ես, որ դատարկ խոսքերով ու խորհրդով կարելի է պատերազմել. զորություն է անհրաժեշտ պատերազմի համար։ Արդ, ո՞ւմ ապավինելով ապստամբեցիր իմ դեմ։


Եզեկիայի մնացած գործերը, նրա քաջագործությունները, նրա ջրամբարների, ջրմուղի և քաղաք հասնող ջրատարի շինարարությունը նկարագրված են Հուդայի թագավորների ժամանակագրության մեջ։


Արքան, իշխաններն ու բոլոր ժողովականները, որ գտնվում էին Երուսաղեմում, որոշեցին Զատիկը տոնել երկրորդ ամսին,


Երբ Եզեկիան տեսավ, որ Սենեքերիմն իր դեմ է եկել՝ պատերազմելու Երուսաղեմի դեմ,


Նույն այս Եզեկիան փակեց Վերին Գեհոնի ջրի ելքը և այն ուղղեց ցած՝ դեպի Դավթի քաղաքի արևմտյան կողմը։ Եզեկիան իր բոլոր գործերում հաջողություն ունեցավ։


Նա մեծ թվով մարդկանց հավաքեց, որոնք փակեցին աղբյուրների ջրերն ու գետի ճանապարհը, որ բաժանում էր քաղաքը՝ անցնելով նրա միջով։ Նրանք ասացին. «Չլինի թե Ասորեստանի արքան գալով առատ ջուր գտնի և հզորանա»։


Նրանք ուշացնում են իրենց խորհուրդները, չեն պատվում իրենց խորհրդակիցներին։ Խորհուրդը խոհական սրտում է հաստատ մնում։


Ծրագիրը հաստատվում է մտքով. պատերազմը մղվում է իմաստությամբ։


Պատերազմը մղվում է ռազմարվեստով, հաղթանակը գալիս է ճիշտ խորհուրդներով։


Ո՞վ իմացավ Տիրոջ մտքերը, ո՞վ խորհրդատու դարձավ նրան՝ նրան իբր խելամիտ դարձնելու համար։


Պաշարման համար քեզ ջո՛ւր լցրու և ամրացրո՛ւ քո ամրոցները. մտի՛ր ցեխը, կոխոտի՛ր հարդի հետ և պնդացրո՛ւ աղյուսից ավելի։


Որովհետև «Ո՞վ իմացավ Տիրոջ միտքը, կամ ո՞վ նրա խորհրդատուն եղավ (Ես. 40.13),