Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 30:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Արքան, իշխաններն ու բոլոր ժողովականները, որ գտնվում էին Երուսաղեմում, որոշեցին Զատիկը տոնել երկրորդ ամսին,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Թագավորն ու նրա իշխաններն ու հավաքված ամբողջ ժողովուրդը խորհուրդ արեցին Երուսաղեմում, որ զատիկը տոնեն երկրորդ ամսին,

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 30:2
11 Խաչաձեւ Հղումներ  

Իսրայելը ղեկավարող դատավորների օրերից սկսած՝ Իսրայելի ու Հուդայի երկրի թագավորների օրոք նման Զատիկ չէր եղել։


Սողոմոնը հրավիրեց իսրայելացիների բոլոր հազարապետներին, հարյուրապետներին, դատավորներին ու տոհմերի բոլոր իշխաններին


Եզեկիան Իսրայելի և Հուդայի երկրներ մարդ ուղարկեց և նամակ գրեց Եփրեմի ու Մանասեի երկրներին, որ գան Տիրոջ տունը, Երուսաղեմ՝ Իսրայելի Աստծու զատիկը կատարելու։


Երուսաղեմում մեծ բազմություն հավաքվեց, որ երկրորդ ամսում կատարեն Բաղարջակերաց տոնը։


Նրանք զատկի գառը մորթեցին երկրորդ ամսի տասնչորսին. քահանաներն ու ղևտացիներն ամաչում էին, որ անմաքուր են, և մաքրվեցին և ապա ողջակեզներ մատուցեցին Տիրոջ տանը։


Հովսիան կատարեց Տիրոջ՝ իր Աստծու զատիկը. զատկի գառը մորթեցին առաջին ամսի տասնչորսերորդ օրը։


Առաջնորդ չունեցողները կթափվեն տերևների նման, բազում խորհուրդներով փրկություն կգտնվի։


Նրանք ուշացնում են իրենց խորհուրդները, չեն պատվում իրենց խորհրդակիցներին։ Խորհուրդը խոհական սրտում է հաստատ մնում։


Լավ է աղքատ և իմաստուն տղան, քան թե ծեր և անմիտ թագավորը, որ այլևս չի կարող շրջահայաց լինել,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ