Նա խորհուրդ արեց ժողովրդի հետ և սաղմոսերգուներ ու օրհներգուներ կարգեց, որ զորքի առջևից ընթանալիս փառք տան ու օրհնաբանեն սրբությունները։ Նրանք ասում էին. «Փառաբանենք Տիրոջը, քանզի նրա ողորմությունը հավիտյան է»։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 30:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երուսաղեմում գտնվող իսրայելացիները Բաղարջակերաց տոնը յոթ օր տոնեցին մեծ ուրախությամբ՝ ամեն օր օրհնաբանելով Տիրոջը, իսկ քահանաներն ու ղևտացիները նվագակցում էին Տիրոջ փառաբանությանը հատկացված նվագարաններով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երուսաղեմում գտնվող Իսրայելի որդիները Բաղարջակերաց տոնը յոթ օր կատարեցին մեծ ուրախությամբ։ Ղևտացիներն ու քահանաներն ամեն օր օրհնաբանում էին Տիրոջը՝ փառաբանելու նրա զորությունը նվագարաններով։ |
Նա խորհուրդ արեց ժողովրդի հետ և սաղմոսերգուներ ու օրհներգուներ կարգեց, որ զորքի առջևից ընթանալիս փառք տան ու օրհնաբանեն սրբությունները։ Նրանք ասում էին. «Փառաբանենք Տիրոջը, քանզի նրա ողորմությունը հավիտյան է»։
Եզեկիա արքան ու իշխանները ղևտացիներին հրամայեցին, որ Տիրոջն օրհնաբանեն Դավթի ու Ասափ մարգարեի խոսքերով։ Նրանք օրհնաբանեցին ուրախությամբ և երեսնիվայր ընկնելով երկրպագեցին։
Երուսաղեմում մեծ ուրախություն եղավ. Իսրայելի արքա Դավթի որդի Սողոմոնի օրերից սկսած այսպիսի տոն չէր եղել Երուսաղեմում։
իսկ յոթերորդ ամսի քսաներեքին նա ժողովրդին ուրախությամբ և բարի սրտով արձակեց իրենց վրանները, որովհետև Տերը բարիք էր գործել Դավթի, Սողոմոնի ու Իսրայելի իր ժողովրդի համար։
Ապա նրանց ասացին. «Գնացե՛ք, կերե՛ք ճոխ ուտեստներ և ըմպե՛ք քաղցր խմիչքներ, բաժի՛ն ուղարկեք նաև նրանց, ովքեր չունեն, որովհետև այս օրը սուրբ է Տիրոջ՝ մեր Աստծու համար. արդ, զորացե՛ք և այն տխրության մի՛ վերածեք»։
Գերությունից վերադարձածների ողջ բազմությունը տաղավարներ պատրաստեց և բնակվեց տաղավարներում, քանի որ Նավեի որդի Հեսուի օրերից մինչև այն օրը Իսրայելի որդիները երբեք այդպես չէին արել, և շատ մեծ ուրախություն եղավ։
«Յոթ օր բաղարջ հաց կուտեք. առաջին իսկ օրից ձեր տնից կվերացնեք թթխմորը։ Բոլոր նրանք, ովքեր առաջին օրից մինչև յոթերորդ օրը թթխմորով հաց կուտեն, թող վերանան Իսրայելի միջից։
Նույն ամսի տասնհինգերորդ օրը Տիրոջը նվիրված Բաղարջակերաց տոնն է. յոթ օր բաղարջ հաց պիտի ուտեք։
Երբ տոնական օրերը լրացան, ու նրանք վերադարձան, մանուկ Հիսուսը մնաց Երուսաղեմում, իսկ նրա ծնողներն այդ չիմացան։
Ամեն օր վաղ առավոտյան միասին էին գնում տաճար, իսկ հացի բեկումը տներում էին կատարում՝ ուրախությամբ իրենց կերակուրը ճաշակելով։ Սրտի պարզությամբ
Եվ կուրախանաք Տիրոջ՝ մեր Աստծու առջև դուք, ձեր տղաներն ու աղջիկները, ձեր ծառաներն ու աղախինները, ինչպես նաև ղևտացին, որ ապրելու է ձեր դարպասներից դուրս, որովհետև երկրից բաժին ու սեփականություն չի ստանալու, ինչպես դուք։
Եվ այնտեղ Տիրոջ՝ ձեր Աստծու առջև կուտեք ձեր ընտանիքներով և կուրախանաք այն ամենի համար, ինչի որ հասել եք, և ինչի համար որ օրհնել է քեզ Տերը՝ քո Աստվածը։
Քո տոնին կուրախանաք դու, քո տղան ու դուստրը, քո ծառան ու քո աղախինը, քո քաղաքում բնակվող ղևտացին, պանդուխտը, որբն ու այրին։