Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 12:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Եվ այնտեղ Տիրոջ՝ ձեր Աստծու առջև կուտեք ձեր ընտանիքներով և կուրախանաք այն ամենի համար, ինչի որ հասել եք, և ինչի համար որ օրհնել է քեզ Տերը՝ քո Աստվածը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Այդտեղ՝ ձեր Տեր Աստծու առջև, կուտեք, և դուք ու ձեր ընտանիքների անդամները կուրախանաք այն ամենի համար, ինչ արել եք ձեր ձեռքերով, որ քո Տեր Աստվածն օրհնել է քեզ։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 12:7
25 Խաչաձեւ Հղումներ  

Այն օրը ուրախությամբ կերան ու խմեցին Տիրոջ առջև, երկրորդ անգամ գահ բարձրացրին Դավթի որդի Սողոմոնին, Տիրոջ առջև նրան թագավոր օծեցին, իսկ Սադովկին՝ քահանա։


Նեեմիան՝ կառավարիչը, Եզրաս քահանան ու դպիրը և ղևտացիները, որ ուսուցանում էին ժողովրդին, ողջ ժողովրդին ասացին. «Այս օրը Տիրոջ՝ մեր Աստծու համար սուրբ օր է. մի՛ սգացեք և մի՛ լացեք»։ Որովհետև ժողովուրդը լալիս էր՝ լսելով Օրենքի խոսքերը։


Ես հասկացա, որ մարդկանց մեջ ավելի լավ բան չկա, քան ուրախանալ և բարիք գործել այս կյանքում,


քանզի ամեն մարդ, որ ուտում-խմում է և վայելում իր աշխատանքի բարի պտուղը, դա՛ է Աստծու պարգևը։


Աստված ամեն մարդու հարստություն և ունեցվածք ու դրանից ուտելու, իր բաժինը վերցնելու և իր աշխատանքից ուրախ լինելու իշխանություն է տվել։ Դա ևս Աստծու պարգևն է։


Նրա վաճառքի շահը Տիրոջը պիտի նվիրաբերվի. ոչ թե իրենց անձերի համար պիտի հավաքեն, այլ նրա վաճառքի շահը պիտի պատկանի Տիրոջ առջև բնակվողներին, որպեսզի ուտեն, խմեն և ի նշան Տիրոջ հանդեպ իրենց ծառայության՝ ուրախ լինեն։


այլ ովքեր այդ ամբարեցին, նրանք պիտի ուտեն և օրհնեն Տիրոջը, և ովքեր այդ հավաքեցին, նրանք պիտի խմեն իմ սուրբ սրահներում։


որովհետև առաջնորդ իշխանն է ներսում նստելու՝ Տիրոջ առաջ հաց ուտելու համար։ Նա մտնելու է դռան կամարի տակի ճանապարհով և նույն տեղով էլ դուրս է գալու»։


ձեր աչքերի առաջ. ձեր Աստծու տնից պակասեցին կերակուրները, ուրախությունն ու խնդությունը։


Եվ ուտելով կուտեք ու կհագենաք և կօրհնաբանեք Տիրոջ՝ ձեր Աստծու անունը, որ հրաշքներ գործեց ձեզ համար, և իմ ժողովուրդն այլևս չի ամաչի հավիտյան։


Առաջին օրը ծառերի ընտիր պտուղներ, արմավենու ճյուղեր կվերցնեք, տերևախիտ ծառերի և ուռենիների ճյուղեր, ձորի բարդիների ճյուղեր, որպեսզի Տիրոջ առաջ յոթ օր ուրախանաք։


Եվ ինչ որ ես ատում էի, այն էիք անում. ծածկեցիք իմ սեղանն արցունքներով, նեղությունների լացով ու հեծությամբ։ Արժե՞ արդյոք դարձյալ նայել ձեր զոհերին և կամ ընդունել ձեր ձեռքից։


Ամեն օր վաղ առավոտյան միասին էին գնում տաճար, իսկ հացի բեկումը տներում էին կատարում՝ ուրախությամբ իրենց կերակուրը ճաշակելով։ Սրտի պարզությամբ


Եվ կուրախանաք Տիրոջ՝ մեր Աստծու առջև դուք, ձեր տղաներն ու աղջիկները, ձեր ծառաներն ու աղախինները, ինչպես նաև ղևտացին, որ ապրելու է ձեր դարպասներից դուրս, որովհետև երկրից բաժին ու սեփականություն չի ստանալու, ինչպես դուք։


Այլ դրանք կուտեք Տիրոջ՝ ձեր Աստծու առջև, այն վայրում, որը Տերը՝ Աստված, կընտրի իր համար. ինչպես դու, այնպես էլ քո տղան ու քո աղջիկը, քո ծառան ու քո աղախինը, քո քաղաքներում բնակվող պանդուխտը։ Եվ կուրախանաս Տիրոջ՝ քո Աստծու առաջ այն ամենի համար, ինչ արել ես քո ձեռքով։


Մի՛ արեք այն ամենը, ինչ որ այսօր մենք անում ենք այստեղ. յուրաքանչյուրն ինչ ուզում, այն էլ անում է.


և դա կուտես Տիրոջ՝ քո Աստծու առջև, այն վայրում, որ կընտրի Տերը՝ քո Աստվածը, իր անվան պաշտամունքի համար։ Այնտեղ կմատուցես քո ցորենի, քո գինու, քո յուղի տասանորդը, քո արջառի ու ոչխարի առաջնածինները, որպեսզի սովորես հավիտյանս երկնչել Տիրոջից՝ քո Աստծուց։


Այդ արծաթով կգնես այն ամենը, ինչ ինքդ կկամենաս՝ արջառ, ոչխար, գինի, ցքի կամ այն ամենը, ինչ ինքդ կկամենաս, և կուտես այնտեղ Տիրոջ՝ քո Աստծու առջև, և կուրախանաք դու և քո որդին։


Ամեն տարի դու և քո ընտանիքը կուտեք այն Տիրոջ առջև, այն վայրում, որ կընտրի Տերը՝ քո Աստվածը։


այնտեղ կուրախանաք դու, ղևտացին ու քեզ մոտ բնակվող պանդուխտը բոլոր այն բարիքների համար, որ Տերը՝ քո Աստվածը, տվել է քեզ ու քո ընտանիքին։


Այնտեղ Տիրոջ՝ քո Աստծու համար փրկության զոհ կմատուցես, կուտես ու կկշտանաս այնտեղ, կուրախանաս Տիրոջ՝ քո Աստծու առջև


այն բանի փոխարեն, որ Տիրոջը՝ քո Աստծուն ուրախությամբ ու անկեղծ սրտով չպաշտեցիր ամեն ինչի առատության համար։


Միշտ ուրա՛խ եղեք Տիրոջով, նորից եմ ասում՝ ուրա՛խ եղեք։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ