Սարայը քանանացիների երկրում ասաց Աբրամին. «Քանի որ Տերն ինձ արգելեց ծնել, մերձեցի՛ր իմ աղախնին, որպեսզի նրա շնորհիվ որդի ունենամ»։ Եվ Աբրամն ընդունեց Սարայի առաջարկը։
Եվ ասաց. «Եթե լսես Տիրոջը՝ քո Աստծուն, նրա համար հաճելի գործեր կատարես, ունկնդիր լինես նրա պատվիրաններին ու կատարես նրա բոլոր հրամանները, քեզ վրա չեմ թափի բոլոր այն հիվանդությունները, որ թափեցի եգիպտացիների վրա, քանզի ես Տերն եմ՝ քեզ բժշկողը»։