Եդովմն անջատ մնաց Հուդայի երկրից։ Եվ այդպես է մինչև այսօր։ Այդ ժամանակ ապստամբեց նաև Լեբնան։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 28:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ քանի որ եդովմացիները հարձակվել էին Հուդայի վրա, հարվածել ու գերիներ տարել։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որովհետև եդովմացիները դարձյալ եկել էին, Հուդային հարվածել և գերիներ տարել։ |
Եդովմն անջատ մնաց Հուդայի երկրից։ Եվ այդպես է մինչև այսօր։ Այդ ժամանակ ապստամբեց նաև Լեբնան։
Ահա մեր հայրերը սրակոտոր եղան, իսկ ձեր տղաներն ու աղջիկները և կանայք գերության մեջ են մի երկրում, որ իրենցը չէ, որտեղ էլ գտնվում են այժմ։
Եդովմի դեմ։ «Ամենակալ Տերն այսպես է ասում. “Այն բանի համար, որ Եդովմը վրեժխնդիր եղավ Հուդայի տնից, ոխ պահեց ու վրեժ պահանջեց,
Այսպես է ասում Տերը. «Եդովմի երեք ամբարշտությունների և չորսի պատճառով առանց պատժելու չեմ դառնա նրանցից, քանի որ սրով հալածեց իր եղբորը և կործանեց եղբորը երկրի վրա. հափշտակեց իր սարսափը վկայության համար և իր հանդգնությունը պահեց հակառակության համար։
եղբոր՝ Հակոբի սպանության և նրա դեմ ամբարշտության պատճառով։ Ամոթը կծածկի քեզ, և կջնջվես հավիտյան»։