Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 25:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Եդովմի դեմ։ «Ամենակալ Տերն այսպես է ասում. “Այն բանի համար, որ Եդովմը վրեժխնդիր եղավ Հուդայի տնից, ոխ պահեց ու վրեժ պահանջեց,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 «Այսպես է ասում Տեր Աստված. “Որովհետև Եդովմը Հուդայի տան դեմ վրեժխնդրությամբ վարվեց և նրանից վրեժ առնելով՝ մեծ հանցանք գործեց,

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 25:12
16 Խաչաձեւ Հղումներ  

Մովաբի դեմ։ «Ամենակալ Տերն այսպես է ասում. “Այն բանի համար, որ Մովաբն ու Սեիրն ասացին, թե՝ “Ահա ինչպես մյուս ազգերն են, նույնպես էլ Իսրայելի և Հուդայի տունն է,


Եթե ընթանամ նեղությունների միջով, Կփրկես ինձ թշնամու բարկությունից. Ձեռքդ կպարզես, և քո աջը կփրկի ինձ,


Սուրն իմ, որ արբեցել է երկնքում, այժմ իջնելու է եդովմացիների վրա և կորստյան դատապարտված ժողովրդի վրա՝ դատաստանի համար։


Ո՞վ է սա, որ ելել գալիս է Եդովմից. նրա հագուստների կարմիրը Բոսորայից է, նա գեղեցիկ պատմուճանով է և հուժկու զորությամբ։ Ես խոսում եմ արդարության և փրկության իրավունքի մասին։


Մովաբից էլ եմ վրեժխնդիր լինելու։ Ու կիմանան, որ ես եմ Տերը”»։


Փղշտացիների դեմ։ «Այդ մասին Ամենակալ Տերն այսպես է ասում. “Այն բանի համար, որ այլազգիները ոխ պահեցին, զայրույթով ու չարախնդությամբ վրեժխնդրություն գրգռեցին՝ իսպառ ոչնչացնելու,-


Աբդիուի տեսիլքը, որ Տերը հայտնեց Եդովմի մասին. «Տերը պատգամաբեր ուղարկեց ազգերին, և լսեցինք նրա պատգամը. “Ելնենք պատերազմելու Եդովմի դեմ”»։


Տեսիլք եդովմացիների վրա։ Մի ձայն ինձ կանչում է Սեիր լեռան վրայից. «Պահպանե՛ք աշտարակները»։


Այնտեղ են Եդովմը, նրա բոլոր թագավորներն ու իշխանները, ովքեր իրենց զորությամբ հանդերձ ընկան սրի հարվածներից։ Նրանք էլ են ննջել խորխորատ իջած խոցվածների հետ։


դրա համար Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Չեմ կարող իմ զայրույթի հրով չխոսել մյուս ազգերի մասին, նաև բոլոր եդովմացիների մասին, որովհետև իմ երկիրն իրենց համար վտարանդի դարձրին, ոտնահարելով անարգեցին բնակիչներին՝ ավերի ու ավարի մատնելով”։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ