Եվ երեսնյակի հրամանատար Ամեսսան Հոգուց ներշնչվելով՝ ասաց. «Հեսսեի որդի Դավի՛թ, գնացե՛ք դու և քո զորքը, խաղաղությո՜ւն քեզ և խաղաղությո՜ւն քո օգնականներին, քանի որ քո Աստվածն օգնեց քեզ»։ Դավիթն ընդունեց նրանց ու նրանց զորքի հրամանատարներ կարգեց։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 26:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերը նրան զորացրեց այլազգիների, քարայրաբնակ արաբների և մինեցիների դեմ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աստված օգնեց նրան փղշտացիների, Գուր-Բահաղում բնակվող արաբացիների և մաոնացիների դեմ։ |
Եվ երեսնյակի հրամանատար Ամեսսան Հոգուց ներշնչվելով՝ ասաց. «Հեսսեի որդի Դավի՛թ, գնացե՛ք դու և քո զորքը, խաղաղությո՜ւն քեզ և խաղաղությո՜ւն քո օգնականներին, քանի որ քո Աստվածն օգնեց քեզ»։ Դավիթն ընդունեց նրանց ու նրանց զորքի հրամանատարներ կարգեց։
Անուն առ անուն հիշատակված այս մարդիկ Հուդայի Եզեկիա արքայի օրոք եկան և հարվածեցին նրա բնակիչներին ու մինեցիներին, որոնց գտան այնտեղ, բնաջնջեցին նրանց մինչև այսօր և բնակվեցին նրանց փոխարեն, որովհետև իրենց հոտերի համար այնտեղ արոտավայրեր էին գտել։
Նրանք ավելի զորավոր էին նրանցից. հագարացիները հանձնվեցին նրանց իրենց վրաններով հանդերձ, որովհետև պատերազմի ժամանակ իսրայելացիներն Աստծուն էին դիմել, և նա լսել էր նրանց, քանի որ իր վրա էին հույս դրել։
Շատերն սպանվեցին, որովհետև պատերազմն Աստծուց եղավ։ Իսրայելացիները բնակվեցին նրանց բնակավայրերում մինչև իրենց գերեվարումը։
Ասան դիմեց Տիրոջը՝ իր Աստծուն՝ ասելով. «Տե՜ր, քեզ համար դժվար չէ փրկել շատին կամ քչին։ Զորացրո՛ւ մեզ, Տե՜ր, Աստվա՜ծ մեր, որովհետև քեզ ենք ապավինել և քո անունով ենք ելել այս բազմության դեմ։ Ո՜վ Տեր, Աստվա՜ծ մեր, թող մարդը քո դեմ հաղթանակ չտանի»։
Այլազգիները Հովսափատին բերում էին ընծաներ՝ ոսկի, արծաթ ու այլ նվերներ, իսկ արաբները նրան բերում էին յոթ հազար յոթ հարյուր խոյ և յոթ հազար յոթ հարյուր նոխազ։
Դրանից հետո ամովնացիներն ու մովաբացիները, նրանց հետ նաև մինեցիներից ոմանք եկան Հովսափատի դեմ պատերազմելու։
Եթե դու կարծում ես, թե այդ զորքով ես հզորանալու, ապա Տերը քեզ պարտության կմատնի քո թշնամիների առջև, քանի որ Տերն է թե՛ հաղթանակ պարգևողը և թե՛ պարտության մատնողը»։
«Մի՛ ուրախացեք, ո՛վ այլազգիներ բոլոր, ձեզ հարվածողների լուծը խորտակվեց, որովհետև օձի զարմից դուրս են գալիս իժի ծնունդներ, իսկ սրանց ծնունդներից՝ թևավոր օձեր։
Աստծուց օգնություն հասավ, և ես մինչև այսօր ողջ մնացի՝ վկայելով փոքրին ու մեծին, ոչինչ չասելով այն բաներից դուրս, ինչ մարգարեներն ու Մովսեսն են խոսել լինելիք դեպքերի մասին,