Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 4:41 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

41 Անուն առ անուն հիշատակված այս մարդիկ Հուդայի Եզեկիա արքայի օրոք եկան և հարվածեցին նրա բնակիչներին ու մինեցիներին, որոնց գտան այնտեղ, բնաջնջեցին նրանց մինչև այսօր և բնակվեցին նրանց փոխարեն, որովհետև իրենց հոտերի համար այնտեղ արոտավայրեր էին գտել։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

41 Իրենց այս անուններով արձանագրված մարդիկ Հուդայի Եզեկիա թագավորի օրոք եկան և ջարդեցին նրանց վրանները, այնտեղ գտնվող նրանց բնակավայրերը, բնաջնջեցին նրանց ու նրանց փոխարեն բնակվեցին մինչև այսօր, որովհետև այնտեղ արոտավայրեր կային իրենց հոտերի համար։

Տես գլուխը Պատճենել




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 4:41
13 Խաչաձեւ Հղումներ  

Մեկ արյունից ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը, որ բնակվեն ամբողջ երկրի երեսին, հաստատեց նախակարգյալ ժամանակները և դրեց նրանց բնակության սահմանները,


Դրա համար լսե՛ք Տիրոջ խորհուրդը, որ նա խորհել է եդովմացիների վերաբերյալ, և նրա խորհուրդը, որ խորհել է Թեմանի բնակիչների մասին. «Ոչխարների հոտի վերջիններն էլ պիտի հարվածվեն, որ գնան, կանգնած չմնան, և հոտը չցրվի։


սիդովնացիները, ամաղեկացիները, քանանացիները նեղում էին ձեզ, և դուք ինձ աղաղակեցիք, ու ես ազատեցի ձեզ նրանց ձեռքից։


և այդ բոլոր քաղաքների շուրջը՝ մինչև Բաաղ սփռված նրանց գյուղերը. սրանք են նրանց կալվածքներն ու նրանց սերնդաբանությունը։


Շատերն սպանվեցին, որովհետև պատերազմն Աստծուց եղավ։ Իսրայելացիները բնակվեցին նրանց բնակավայրերում մինչև իրենց գերեվարումը։


Դրանից հետո ամովնացիներն ու մովաբացիները, նրանց հետ նաև մինեցիներից ոմանք եկան Հովսափատի դեմ պատերազմելու։


Տերը նրան զորացրեց այլազգիների, քարայրաբնակ արաբների և մինեցիների դեմ։


նրա որդին՝ Աքազ, նրա որդին՝ Եզեկիա, նրա որդին՝ Մանասե,


Նրանք նաև ավարառության ենթարկեցին նրանց հոտերի վրանները, կոտորեցին ամազոնուհիներին, վերցրին բազում ոչխարներ ու ուղտեր և վերադարձան Երուսաղեմ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ