Հովրամը գնաց իր նախնիների գիրկը և թաղվեց իր հայրերի մոտ՝ իր նախնի Դավթի քաղաքում, և նրա փոխարեն թագավորեց նրա որդին՝ Օքոզիան։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 21:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա երեսուներկու տարեկան էր, երբ թագավոր դարձավ. ութ տարի թագավորեց Երուսաղեմում և մեռավ առանց դրվատանքի խոսքի և թաղվեց Դավթի քաղաքում, բայց ոչ թագավորների գերեզմանոցում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա երեսուներկու տարեկան էր, երբ թագավոր դարձավ, ութ տարի թագավորեց Երուսաղեմում և գնաց՝ առանց որևէ մեկի՝ իր վրա ողբալու, և նրան թաղեցին Դավթի քաղաքում, բայց ոչ թագավորների գերեզմաններում։ |
Հովրամը գնաց իր նախնիների գիրկը և թաղվեց իր հայրերի մոտ՝ իր նախնի Դավթի քաղաքում, և նրա փոխարեն թագավորեց նրա որդին՝ Օքոզիան։
Երբ վախճանվեց, նրան թաղեցին Դավթի քաղաքում՝ թագավորների մոտ, քանզի նա բարիք էր գործել Իսրայելի, Աստծու և նրա տան համար։
Երբ Ասորիքի զորքը հեռացավ նրանից՝ ծանր հիվանդությունների մեջ թողնելով նրան, նրա վրա հարձակվեցին իր ծառաները, որ լուծեն Հովիդայե քահանայի որդու արյան վրեժը։ Հովասին սպանեցին իր անկողնում, և նա մեռավ։ Նրան թաղեցին Դավթի քաղաքում, բայց ոչ թագավորների գերեզմանոցում։
Ոզիասը գնաց իր նախնիների գիրկը, և նրան թաղեցին իր նախնիների մոտ՝ թագավորների գերեզմանների դաշտում, որովհետև ասացին. «Նա բորոտ է»։ Նրա փոխարեն թագավորեց իր որդի Հովաթամը։
Աքազի մնացյալ գործերը՝ սկզբից մինչև վերջինը, գրի են առնված Հուդայի և Իսրայելի թագավորների գրքում։
Աքազը գնաց իր նախնիների գիրկը և թաղվեց Դավթի քաղաքում, քանի որ նրան թագավորների գերեզմանոցում չթաղեցին։ Նրա փոխարեն թագավորեց Եզեկիան։
Դրա համար էլ Տերը Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի մասին այսպես է ասում. «Թող այդ մարդու վրա չողբան և չասեն. “Վա՜յ, վա՜յ եղբայր”, թող չկոծեն ու չասեն. “Վա՜յ, վա՜յ տեր, վա՜յ, վա՜յ, սիրելի՛”։
քանզի ինքն ու իր զավակն օտար երկիր ընկան, արհամարհված բերանը տարագիր դարձավ, շպրտվելով անարգվեց Հեքոնիա ասված մարդը, ինչպես անպետք աման, շպրտվեց մի երկիր, որը չէր ճանաչում»։