Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 21:20 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Նա երեսուներկու տարեկան էր, երբ թագավոր դարձավ, ութ տարի թագավորեց Երուսաղեմում և գնաց՝ առանց որևէ մեկի՝ իր վրա ողբալու, և նրան թաղեցին Դավթի քաղաքում, բայց ոչ թագավորների գերեզմաններում։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 Նա երեսուներկու տարեկան էր, երբ թագավոր դարձավ. ութ տարի թագավորեց Երուսաղեմում և մեռավ առանց դրվատանքի խոսքի և թաղվեց Դավթի քաղաքում, բայց ոչ թագավորների գերեզմանոցում։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 21:20
11 Խաչաձեւ Հղումներ  

Սրա համար Տերն այսպես է ասում Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի մասին. “Նրա վրա չպիտի սգան. "Ավա՜ղ, եղբա՛յր, ավա՜ղ, քո՛ւյր"”. նրա վրա չպիտի սգան՝ ասելով. “Ավա՜ղ, տե՛ր, ավա՜ղ նրա փառքին”։


Մի՞թե անարգված, փշրված մի կճուճ է այս Հեքոնիա մարդը կամ մի այնպիսի անոթ է, որը չեն հավանում։ Ինչո՞ւ ինքը և իր սերունդը դուրս շպրտվեցին և նետվեցին մի երկիր, որը չէին ճանաչում։


Աքազը ննջեց իր հայրերի հետ, և նրան թաղեցին Երուսաղեմ քաղաքում, բայց նրան չտարան Իսրայելի թագավորների գերեզմանները։ Նրա որդի Եզեկիան թագավոր դարձավ նրա փոխարեն։


Երբ նրանք գնացին այնտեղից՝ Հովասին ծանր վիրավորված թողնելով, նրա դեմ դավաճանություն արեցին նրա ծառաները՝ Հովիադա քահանայի որդիների արյան համար, և սպանեցին նրան իր անկողնում, և նա մեռավ։ Նրան թաղեցին Դավթի քաղաքում, բայց չթաղեցին թագավորների դամբարանում։


Արդարների հիշատակն օրհնություն կլինի, իսկ անիրավների անունը կփտի։


Երկրի ամբողջ ժողովուրդն ուրախացավ, և քաղաքը խաղաղվեց, իսկ Գոթողիային սպանեցին սրով։


Հովրամը ննջեց իր հայրերի հետ և թաղվեց իր հայրերի հետ Դավթի քաղաքում, և նրա որդի Օքոզիան թագավոր դարձավ նրա փոխարեն։


Նրան թաղեցին Դավթի քաղաքում՝ թագավորների մոտ, որովհետև Իսրայելում նա բարություն էր արել Աստծու և նրա տան համար։


Ոզիան ննջեց իր հայրերի հետ, և նրան թաղեցին իր հայրերի մոտ, թագավորների գերեզմանների դաշտում, որովհետև ասացին, թե նա բորոտ է։ Եվ նրա որդի Հովաթամը թագավորեց նրա փոխարեն։


Աքազի մնացած գործերը, նրա բոլոր արարքները՝ առաջինները և վերջինները, ահա գրված են Հուդայի և Իսրայելի թագավորների գրքում։


Մանասեն ննջեց իր հայրերի հետ, և նրան թաղեցին իր տանը։ Նրա որդի Ամոնը թագավոր դարձավ նրա փոխարեն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ