Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 22:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Դրա համար էլ Տերը Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի մասին այսպես է ասում. «Թող այդ մարդու վրա չողբան և չասեն. “Վա՜յ, վա՜յ եղբայր”, թող չկոծեն ու չասեն. “Վա՜յ, վա՜յ տեր, վա՜յ, վա՜յ, սիրելի՛”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Սրա համար Տերն այսպես է ասում Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի մասին. “Նրա վրա չպիտի սգան. "Ավա՜ղ, եղբա՛յր, ավա՜ղ, քո՛ւյր"”. նրա վրա չպիտի սգան՝ ասելով. “Ավա՜ղ, տե՛ր, ավա՜ղ նրա փառքին”։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 22:18
17 Խաչաձեւ Հղումներ  

նրանց համար արյունբզիկ չեն լինելու և մազերը չեն փետելու. նրանք լացի չեն արժանանալու և ոչ էլ թաղման։


իր գերեզմանում։ Նրա վրա լաց եղան և ասացին. «Վա՜յ, եղբա՛յր»։


Լաց մի՛ եղեք մեռածի վրա, մի՛ ողբացեք նրան, այլ լալով լացեք նրա՛ վրա, ով կհեռանա և այլևս չի դառնա ու չի տեսնի իր ժողովրդի երկիրը։


«Նրանք հիվանդությամբ պիտի հյուծվեն ու մեռնեն. լաց ու կոծի արժանի չեն լինելու և ոչ էլ թաղման, այլ երկրի երեսին պիտի խայտառակվեն. սրով պիտի ընկնեն ու սովից սպառվեն, իսկ նրանց դիակները երկնքի թռչուններին և երկրի գազաններին կեր պիտի դառնան»։


այլ խաղաղության մեջ պիտի մեռնես, և ինչպես որ ողբացին քո հայրերին՝ առաջին թագավորներին, որոնք նախորդեցին քեզ, այնպես էլ պիտի ողբան քեզ. “Վա՜յ, վա՜յ, տեր”։ Պիտի լացուկոծ անեն քեզ համար, քանզի շատ խիստ խոսեցի”»,- ասում է Տերը։


Երեմիան ողբեր ասաց Հովսիայի մասին, և բոլոր երգիչները՝ տղամարդ թե կին, Հովսիայի մասին ողբեր հորինեցին, որոնք հիշվում են մինչև այսօր։ Դրանք Իսրայելի մեջ կանոնական դարձան և ահա գրի են առնված ողբերի գրքում։


Ցավում եմ քեզ համար, եղբա՜յր իմ Հովնաթան։ Ինձ շատ սիրելի էիր, քո սերը կանանց սիրուց բարձր էր ինձ համար։


Տիրոջ տնից հանեց Աստարտի կուռքը և Երուսաղեմից դուրս բերելով՝ Կեդրոնի հեղեղատում այրեց, փոշու վերածեց այն և նրա մոխիրը ժողովրդի որդիների գերեզմանների վրա ցանեց։


Հովակիմը քսանհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և տասնմեկ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունը Ելդափ էր։ Նա ռոմայեցի Հեդդելայի դուստրն էր։


Հովակիմը գնաց իր նախնիների գիրկը, և իր փոխարեն թագավորեց իր որդին՝ Հովաքինը։


Հովակիմը քսանհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և տասնմեկ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունը Զեկքովրա էր, որը ռամացի Ներիայի դուստրն էր։ Նա Տիրոջ առջև գործեց այն բոլոր չարիքները, որ արել էին նրա նախնիները։ Նրա օրոք Բաբելոնի Նաբուքոդոնոսոր արքան մտավ Հուդայի երկիրը։ Հովակիմը երեք տարի ծառայեց նրան, բայց հետո ապստամբեց նրա դեմ։ Տերը նրանց դեմ ուղարկեց քաղդեացիներին, Ասորիքի, մովաբացիների, ամովնացիների ու սամարացիների ավազակներին։ Այս բաներից հետո նրանք զղջացին՝ անսալով Տիրոջ խոսքին, որ ասել էր իր ծառա մարգարեների միջոցով։ Սակայն Տիրոջ զայրույթը դեռ Հուդայի վրա էր, որպեսզի մերժի նրան իր ներկայությունից Մանասեի գործած բոլոր մեղքերի և այն անմեղ արյան պատճառով, որ թափեց Մանասեն և Երուսաղեմը լցրեց անմեղ արյամբ։ Տերը չկամեցավ ոչնչացնել նրանց։


կմեռնի այնտեղ, որտեղ գերեցին նրան, այլևս այս երկիրը չի տեսնի»։


Հովսիայի որդիները. անդրանիկը՝ Հովաքազ, երկրորդը՝ Հովակիմ, երրորդը՝ Սեդեկիա, չորրորդը՝ Աղում։


Ո՛վ Հուդայի թագավորի տուն


Դրա համար էլ Տերն այսպես է ասում Հուդայի Հովակիմ արքայի մասին. «Նրա սերնդից մարդ չի մնալու, որ նստի Դավթի աթոռին, և նրանց դիակները ցերեկն ընկած պիտի մնան տոթի, իսկ գիշերը՝ ցրտի մեջ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ