Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

24 Հովրամը գնաց իր նախնիների գիրկը և թաղվեց իր հայրերի մոտ՝ իր նախնի Դավթի քաղաքում, և նրա փոխարեն թագավորեց նրա որդին՝ Օքոզիան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

24 Հովրամը ննջեց իր հայրերի հետ և թաղվեց իր հայրերի հետ Դավթի քաղաքում, և նրա որդի Օքոզիան թագավոր դարձավ նրա փոխարեն։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:24
18 Խաչաձեւ Հղումներ  

Իսրայելի արքա Հովասը Բեթսամյուսում գերի բռնեց Հուդայի արքա Հովասի որդի Ամասիային ու տարավ Երուսաղեմ։ Նա քանդեց Երուսաղեմի պարսպի մի մասը՝ Եփրեմի դռնից մինչև Անկյան դուռը՝ շուրջ երեք հարյուր կանգուն։


և նա վերադարձավ, որպեսզի Հեզրայելում բուժվի այն վերքերից, որ ասորիները պատճառել էին իրեն Ռամաթում, երբ նա պատերազմում էր Ասորիքի արքա Ազայելի դեմ։ Հուդայի արքա Հովրամի որդի Օքոզիան եկավ Հեզրայել՝ Աքաաբի որդի Հովրամին տեսակցության, որովհետև նա հիվանդ էր։


Նրանք հարձակվեցին Հուդայի վրա, կողոպտեցին այն և տարան արքայի տան ամբողջ հարստությունը, նրա տղաներին ու աղջիկներին, և նա զրկվեց իր բոլոր որդիներից, բացի ամենակրտսեր որդուց՝ Օքոզիայից։


Հովսափատը գնաց իր նախնիների գիրկը և թաղվեց Դավթի քաղաքում՝ իր նախնիների մոտ։ Նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Հովրամը։


Նա երեսուներկու տարեկան էր, երբ թագավոր դարձավ. ութ տարի թագավորեց Երուսաղեմում և մեռավ առանց դրվատանքի խոսքի և թաղվեց Դավթի քաղաքում, բայց ոչ թագավորների գերեզմանոցում։


նրա որդին՝ Հովրամ, նրա որդին՝ Օքոզիա, նրա որդին՝ Հովաս,


Ռոբովամը գնաց իր նախնիների գիրկը և թաղվեց իր նախնիների մոտ, Դավթի քաղաքում։ Նրա ամովնացի մոր անունը Նաամա էր։ Նրա փոխարեն թագավորեց իր որդի Աբիուն։


Հերոբովամը թագավորեց քսաներկու տարի և գնաց իր նախնիների մոտ։ Նրա փոխարեն թագավորեց իր որդի Նաբատը։


Սողոմոնը ննջեց իր նախնիների հետ և նրան թաղեցին իր հայր Դավթի քաղաքում, ու նրա փոխարեն թագավորեց նրա որդի Ռոբովամը։


Եվ Դավիթը գնաց իր նախնիների մոտ։ Նա թաղվեց Դավթի քաղաքում։


Հովրամի մնացած գործերը և այն ամենը, ինչ արել է նա, նկարագրված են Հուդայի թագավորների ժամանակագրության մեջ։


Հեուն հանդիպեց Հուդայի Օքոզիա արքայի եղբայրներին, որոնց ասաց. «Ովքե՞ր եք դուք»։ Նրանք ասացին. «Մենք Օքոզիայի եղբայրներն ենք, եկել ենք արքայի ու թագուհու որդիներին ողջունելու»։


սակայն Տերը չուզեց կործանել Դավթի տունը այն ուխտի համար, որ դրել էր Դավթի հետ, և ինչպես խոստացել էր նրան՝ միշտ մի ճրագ տալ նրան ու նրա որդիներին։


Երուսաղեմի բնակիչները Հովրամի փոխարեն գահ բարձրացրին նրա ամենակրտսեր որդուն՝ Օքոզիային, քանի որ նրա բոլոր ավագ եղբայրներին սպանել էին նրանց վրա հարձակված գնդերը, որոնք արաբների և ալիմազոնացիների մոտ էին ապաստանել։ Եվ թագավոր դարձավ Հուդայի արքա Հովրամի որդի Օքոզիան։


Ծառաները նրան տարան Երուսաղեմ և այնտեղ թաղեցին իր նախնիների մոտ՝ Դավթի քաղաքում։


Նրան բերեցին ձիերի վրա ու թաղեցին Երուսաղեմում՝ Դավթի քաղաքում, իր հայրերի մոտ։


Հովաթամը գնաց իր նախնիների գիրկը և թաղվեց իր նախնի Դավթի քաղաքում՝ իր նախնիների մոտ, և նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Աքազը։


Աքազը գնաց իր նախնիների գիրկը և թաղվեց Դավթի քաղաքում՝ իր նախնիների մոտ։ Նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Եզեկիան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ