Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 28:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

26 Աքազի մնացյալ գործերը՝ սկզբից մինչև վերջինը, գրի են առնված Հուդայի և Իսրայելի թագավորների գրքում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

26 Աքազի մնացած գործերը, նրա բոլոր արարքները՝ առաջինները և վերջինները, ահա գրված են Հուդայի և Իսրայելի թագավորների գրքում։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 28:26
6 Խաչաձեւ Հղումներ  

Հովսափատի մնացած գործերը՝ առաջինից մինչև վերջինը, գրված են Անանի որդի Հեուի պատմության մեջ. նա է գրել Իսրայելի թագավորների գիրքը։


Հուդայի բոլոր քաղաքներում պաշտամունքի բարձունքներ կառուցեցին, որպեսզի խունկ ծխեն օտար աստվածներին, և զայրացրին Տիրոջը՝ իրենց հայրերի Աստծուն։


Ռոբովամի առաջին և վերջին խոսքերն ու գործերը գրված են Սամեաս մարգարեի ու Ադդով տեսանողի գրքերում։ Ռոբովամի ու Հերոբովամի միջև հարատև պատերազմ էր։


Նա երեսուներկու տարեկան էր, երբ թագավոր դարձավ. ութ տարի թագավորեց Երուսաղեմում և մեռավ առանց դրվատանքի խոսքի և թաղվեց Դավթի քաղաքում, բայց ոչ թագավորների գերեզմանոցում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ