Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 20:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Չորրորդ օրը նրանք հավաքվեցին Օրհնության հովտում, որովհետև այնտեղ էին օրհնել Տիրոջը, որի համար էլ այդ տեղը կոչեցին Օրհնության հովիտ մինչև այսօր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Չորրորդ օրը նրանք հավաքվեցին Բերախայի հովտում, որովհետև այնտեղ օրհնաբանեցին Տիրոջը. դրա համար էլ այդ տեղը կոչեցին Բերախայի հովիտ մինչև այսօր։ |
Եվ առաջինին, երկրորդին, երրորդին ու բոլոր նրանց, ովքեր հոտերի հետ գնում էին առջևից, ասաց. «Այսպե՛ս կասեք Եսավին, երբ նրան հանդիպեք։
Այն օրը, երբ Տերը Դավթին փրկել էր իր բոլոր թշնամիներից ու Սավուղի ձեռքից, Դավիթը Տիրոջն ուղղեց օրհնության հետևյալ խոսքերը.
իշխան Աքիեզերը, սաբամովթացի Սամայի որդի Հովասը, Ազմովթի որդիներ Հեելն ու Ափաղետը, Բարաքիա և Հեուլ անաթացիները,
Հովսափատն ու զորքը եկան կողոպտելու նրանց ավարը։ Նրանք գտան մեծ թվով անասուններ, հանդերձանք, ավար ու թանկարժեք առարկաներ և այս ամենը թալանեցին։ Նրանք երեք օր շարունակ հավաքում էին ավարը, որովհետև չափազանց շատ էր։
Հուդայի բոլոր տղամարդիկ և նրանց առաջնորդ Հովսափատը մեծ ուրախությամբ վերադարձան Երուսաղեմ, քանզի Տերը նրանց ուրախություն էր տվել՝ ազատելով նրանց իրենց թշնամիներից։
Ձողերն այնքան երկար էին, որ դրանց ծայրերը երևում էին Սրբություն սրբոցից։ Դրանք մինչև այսօր էլ այնտեղ են։
Մովսեսը Տիրոջ համար զոհասեղան շինեց և դրա անունը դրեց «Տերն իմ ապավենն է» [𝕸 Եհովա-նիսսի]՝
Այլևս չես կոչվելու Լքյալ, ոչ էլ քո երկիրն է կոչվելու Ավերակ։ Քեզ պիտի կոչեն Իմ կամքը, իսկ քո երկիրը՝ Շեն բնակություն, որովհետև Տերը բարյացակամ է լինելու քո նկատմամբ, և քո երկիրը բնակությամբ պիտի լցվի։
Երուսաղեմի բոլոր բնակիչներին այս հայտնի դարձավ, այնպես որ իրենց բարբառով ագարակն անվանվում էր Ակեղդամա, այսինքն՝ Արյան ագարակ։
Սամուելը մի վեմ վերցրեց ու կանգնեցրեց Մասեփայի ու Սենի միջև և այն կոչեց Աբենեզեր, այսինքն՝ «օգնական վեմ»՝ ասելով. «Մինչև այստեղ Տերը օգնեց մեզ»։