Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 20:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

25 Հովսափատն ու զորքը եկան կողոպտելու նրանց ավարը։ Նրանք գտան մեծ թվով անասուններ, հանդերձանք, ավար ու թանկարժեք առարկաներ և այս ամենը թալանեցին։ Նրանք երեք օր շարունակ հավաքում էին ավարը, որովհետև չափազանց շատ էր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

25 Այն ժամանակ Հոսափատն ու նրա ժողովուրդը եկան վերցնելու նրանց ավարը։ Նրանք դիակների մեջ գտան շատ ապրանք, թանկարժեք անոթներ և կողոպտեցին այնքան, որ չէին կարողանում տանել։ Երեք օր կողոպտեցին ավարը, որովհետև չափազանց շատ էր։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 20:25
15 Խաչաձեւ Հղումներ  

Հուդայի մարդիկ եկան անապատի դիտանոցը, նայեցին ու տեսան, որ բոլորն սպանված ու ընկած են գետնին. ոչ ոք չէր փրկվել։


Չորրորդ օրը նրանք հավաքվեցին Օրհնության հովտում, որովհետև այնտեղ էին օրհնել Տիրոջը, որի համար էլ այդ տեղը կոչեցին Օրհնության հովիտ մինչև այսօր։


Իմ հագուստը քուրձ դարձրի Եվ նրանց աչքին ծաղրանք դարձա։


Այլ ամեն մի կին իր դրացուց և երդկակցից կխնդրի ոսկե ու արծաթե զարդեր, նաև զգեստներ։ Եվ կզարդարեք ձեր որդիներին ու ձեր դուստրերին և այդպիսով մերկացրած կլինեք եգիպտացիներին»։


Առավել հարգի է, քան անգին քարերը, և չկա չար ոչինչ, որ հակառակ կանգնի նրան։ Հայտնի է բոլորին, ով մերձեցել է նրան, հարգի համարվող ամեն բան չունի արժեքը նրա։


Հուդան կճակատամարտի Երուսաղեմում և կհավաքի շրջակա բոլոր ազգերի կարողությունը՝ ոսկի, արծաթ և մեծ թվով հանդերձանք։


ասելով. «Ինչո՞ւ եք կենդանի թողել բոլոր կանանց։


(Որովհետև ռազմիկներից յուրաքանչյուրն ավարից իր համար բաժին էր վերցրել)։


Բայց այս ամենից ավելի հաղթական ենք դուրս գալիս նրա շնորհիվ, ով մեզ սիրեց.


Ամբողջ ավարն ու անասուններն Իսրայելի որդիները կողոպտեցին, իսկ բոլոր մարդկանց սրի քաշեցին, մինչև որ բնաջնջեցին նրանց և ոչ մի շնչավոր էակ չթողեցին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ