Երբ որ գիշերը վրա հասավ, Տիրոջ հրեշտակը եկավ և Ասորեստանի բանակից հարյուր ութսունհինգ հազար մարդ սպանեց։ Երբ առավոտ կանուխ վերապրողները ելան, տեսան, որ բոլորը մեռել են։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 20:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հուդայի մարդիկ եկան անապատի դիտանոցը, նայեցին ու տեսան, որ բոլորն սպանված ու ընկած են գետնին. ոչ ոք չէր փրկվել։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հուդայի մարդիկ եկան անապատի բարձր մի տեղ ու նայեցին այդ բազմությանը. և ահա նրանց դիակները փռված էին գետնին, ոչ ոք չկար ազատված։ |
Երբ որ գիշերը վրա հասավ, Տիրոջ հրեշտակը եկավ և Ասորեստանի բանակից հարյուր ութսունհինգ հազար մարդ սպանեց։ Երբ առավոտ կանուխ վերապրողները ելան, տեսան, որ բոլորը մեռել են։
Շատերն սպանվեցին, որովհետև պատերազմն Աստծուց եղավ։ Իսրայելացիները բնակվեցին նրանց բնակավայրերում մինչև իրենց գերեվարումը։
Ամովնացիներն ու մովաբացիները հարձակվեցին Սեիր լեռան բնակիչների վրա, որ կոտորեն ու ոչնչացնեն նրանց։ Երբ Սեիրի բնակիչներին իսպառ բնաջնջեցին, այս անգամ էլ իրար վրա հարձակվեցին ու կոտորեցին միմյանց։
Հովսափատն ու զորքը եկան կողոպտելու նրանց ավարը։ Նրանք գտան մեծ թվով անասուններ, հանդերձանք, ավար ու թանկարժեք առարկաներ և այս ամենը թալանեցին։ Նրանք երեք օր շարունակ հավաքում էին ավարը, որովհետև չափազանց շատ էր։
Իսկ մենք, անտեսելով քո օրենքները, դարձյալ խոտորվեցինք և խառնակվեցինք երկրի հեթանոսների աղտեղությունների հետ, սակայն դու չբարկացար և չոչնչացրիր մեզ այն աստիճան, որ ոչ մի զավակ կամ արմատ չմնար։
և ջուրը հետ բերելով՝ ծածկեց կառքերը, հեծյալներին ու փարավոնի ամբողջ զորքը, որոնք ծովն էին մտել նրանց հետ։ Նրանցից ոչ ոք կենդանի չմնաց։
Եվ Տերն այդ օրը Իսրայելի որդիներին փրկեց եգիպտացիների ձեռքից։ Իսրայելը տեսավ եգիպտացիների դիակները ծովի ափին։
Ապա Տիրոջ հրեշտակը ելավ և Ասորեստանի բանակից հարյուր ութսունհինգ հազարին սպանեց։ Առավոտյան վեր կացան և գտան բոլորի անշունչ դիակները։
որպեսզի եկողները մարտնչեն քաղդեացիների դեմ և դրանք լցնեն այն մարդկանց դիակներով, որոնց հարվածեցի իմ բարկությամբ ու զայրույթով և իմ երեսը շուռ տվեցի նրանցից իրենց բոլոր չարությունների պատճառով։