Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶՐԱՍ 9:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Իսկ մենք, անտեսելով քո օրենքները, դարձյալ խոտորվեցինք և խառնակվեցինք երկրի հեթանոսների աղտեղությունների հետ, սակայն դու չբարկացար և չոչնչացրիր մեզ այն աստիճան, որ ոչ մի զավակ կամ արմատ չմնար։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Արդյոք կրկին քո պատվիրանները շրջանցենք և այս գարշելի ազգերի հետ խնամությո՞ւն անենք. մի՞թե չես բարկանա մեզ վրա և մեզ սպառես, մինչև որ մնացորդ և փրկված չլինի։

Տես գլուխը Պատճենել




ԵԶՐԱՍ 9:14
20 Խաչաձեւ Հղումներ  

Եզրասը ոտքի կանգնելով նրանց ասաց. «Դուք մեղանչեցիք և այլազգիների դուստրերին կնության առաք՝ մեղքեր և անօրենություններ ավելացնելով Իսրայելի վրա։


Որովհետև նրանց դուստրերից կանայք առան իրենց և իրենց որդիների համար և նրանց սուրբ սերմը, խառնակվելով այդ երկրի ժողովուրդների հետ, պղծվեց. այս անօրենության սկիզբը իշխանները դրեցին»։


Այժմ, Տե՛ր, Աստվա՛ծ մեր, քո գթությունը տարածվեց մեզ վրա, և մեզ փրկություն շնորհեցիր ու հաստատեցիր քո սուրբ վայրում։ Այսօր լուսավորեցիր մեր աչքը, Տե՛ր, Աստվա՛ծ մեր, և փոքրիշատե կենդանություն պարգևեցիր մեզ մեր ստրկության մեջ։


Մի՞թե այսպես չարեցին ձեր հայրերը, և Աստված նրանց և այս քաղաքի վրա բերեց այս բոլոր չարիքները։ Արդ, դուք ինչո՞ւ եք ավելացնում Տիրոջ բարկությունն Իսրայելի վրա և պղծում սուրբ շաբաթի օրը»։


Դու նրանց ու նրանց աստվածների հետ ուխտ չկապես։


Թող, որ իմ զայրույթով կոտորեմ նրանց և քեզ մեծ ազգ դարձնեմ»։


Եթե Զորությունների Տերը մեզ ժառանգ թողած չլիներ, կդառնայինք Սոդոմի պես, կնմանվեինք Գոմորին։


որովհետև դուք մոռացության չտվեցիք ձեր հայրերի չար գործերը, Հուդայի թագավորների չարությունները, նրանց կանանց չարությունները, ձեր չարությունները և ձեր կանանց չարությունները, որ նրանք կատարեցին Հուդայի երկրում և Երուսաղեմից դուրս։


Դու մի՛ վախեցիր, ո՛վ իմ ծառա Հակոբ,- ասում է Տերը,- որովհետև ես քեզ հետ եմ. եթե ես բնաջնջեմ այն բոլոր ազգերին, որոնց մեջ ցրեցի քեզ, քե՛զ, սակայն, չեմ բնաջնջելու։ Քեզ արդարությամբ պիտի խրատեմ, թեև լրիվ չպիտի արդարացնեմ»։


Սակայն ազգերի մեջ ձեզանից սրից ազատվածներ եմ թողնելու՝ օտար երկրներում ցիր ու ցան։


«Հեռացե՛ք այդ ժողովրդի միջից, որ ես միանգամից ոչնչացնեմ դրանց»։


Դրանից հետո Հիսուսը նրան գտավ տաճարում ու ասաց նրան. «Ահավասիկ առողջացար, այլևս մի՛ մեղանչիր, որպեսզի մի ավելի չար բան չպատահի քեզ»։


Բայց արդ ի՞նչ ասենք, շարունակե՞նք մնալ մեղքի մեջ, որպեսզի շնորհը բազմանա։


Թո՛ւյլ տուր ինձ, որ կոտորեմ նրանց, նրանց անունը ջնջեմ երկնքի տակից և քեզ ավելի մեծ, հզոր ու բազմամարդ ազգ դարձնեմ, քան նրանք են”։


Քորեբում բարկացրիք Տիրոջը, և Տերը զայրացավ ձեզ կոտորելու աստիճան,


եթե այս երկրի բնակիչների հետ դաշինք չկնքեք, ոչ էլ՝ նրանց աստվածների հետ, չերկրպագեք նրանց, այլ խորտակե՛ք նրանց կուռքերը և կործանե՛ք նրանց զոհասեղանները”։ Բայց դուք իմ խոսքը չլսեցիք և այդ բանն արեցիք։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ