Դրանից հետո ամովնացիներն ու մովաբացիները, նրանց հետ նաև մինեցիներից ոմանք եկան Հովսափատի դեմ պատերազմելու։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 20:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ արդ, ահա ամովնացիները, մովաբացիները և Սեիր լեռան բնակիչները, որոնց երկրով թույլ չտվեցիր անցնել, երբ իսրայելացիները Եգիպտոսից դուրս եկան և շեղեցին իրենց ճանապարհը նրանցից, որ չկոտորեն նրանց, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ահա հիմա ամմոնացիները, մովաբացիներն ու Սեիր լեռան բնակիչները, որոնց մեջ մտնելու հրաման չտվեցիր իսրայելացիներին, երբ նրանք դուրս էին եկել Եգիպտոսից, այլ շեղվեցին նրանցից և չբնաջնջեցին նրանց։ |
Դրանից հետո ամովնացիներն ու մովաբացիները, նրանց հետ նաև մինեցիներից ոմանք եկան Հովսափատի դեմ պատերազմելու։
Երբ նրանք սկսեցին օրհնաբանել ու փառաբանել Տիրոջը, Տերը իրար դեմ հանեց ամովնացիներին, մովաբացիներին ու Սեիր լեռան բնակիչներին, որոնք եկել էին Հուդայի վրա հարձակվելու։
Այսպես է ասում Տերը. «Եդովմի երեք ամբարշտությունների և չորսի պատճառով առանց պատժելու չեմ դառնա նրանցից, քանի որ սրով հալածեց իր եղբորը և կործանեց եղբորը երկրի վրա. հափշտակեց իր սարսափը վկայության համար և իր հանդգնությունը պահեց հակառակության համար։
Եվ կմոտենաք Ամովնի որդիներին։ Նրանց հետ թշնամություն չանեք, նրանց դեմ պատերազմ չհրահրեք, որովհետև Ամովնի որդիների երկիրն իբրև սեփականություն ձեզ չեմ տա, որովհետև այն իբրև սեփականություն տվել եմ Ղովտի որդիներին։
Տերն ինձ ասաց. “Թշնամություն մի՛ արեք մովաբացիների հետ, նրանց դեմ պատերազմ մի՛ հրահրեք, որովհետև նրանց երկրից ձեզ բաժին չեմ տալու, որովհետև Արը Ղովտի որդիներին եմ տվել իբրև սեփականություն”։